Mediaeducational blog

Բռնի՛ր ձեռքս….

Оставьте комментарий


Ա՛յ, նայի՛ր,  իմ ձեռքերի վրա, իմ ափերի վրա գծեր կան: Ու ես գիտեմ՝ դրանք կյանքիս գծերն են, սրտիս գծերն են, մտքիս գծերն են: Ես դրանցից ոչինչ չեմ հասկանում, ես դրանք չեմ կարողանում կարդալ: Բայց եթե փորձեմ հավատալ, իմ ափերում կարելի գտնել իմ ընկերներին, ովքեր սեղմել են ձեռքս: Այստեղ իմ բոլոր ծանր ապրումներն են: Ինձ հետ կատարված դեպքերը: Մեծ դեպքերը խորն են նստած, փոքրերը համարյա չեն երևում: Մի անկյունում իմ մանկական երազանքներն են: Իսկ ա՛յ սրանք իմ կարևոր որոշումներն են:

img_0001-11Այստեղ նրանք են, որ այդպես էլ չկարողացա անել:

Այստեղ նրանք են, ինչով հպարտանում եմ:

Նրանք են, ինչի համար ամաչում եմ:

Նայի՛ր. այստեղ իմ կյանքն է: Այստեղ, այս գծերում….

Բռնի՛ր ձեռքս….

Ու եթե հավատանք, որ պատահական չեն գծերն այս, ուրեմն նրանց մեջ հնարավոր է գտնել իմ ծննդյան տարին, օրը, ժամը…Իմ քաղաքը, իմ առաջին քայլերը, ծնողներիս, իմ առաջին անպատասխան սերը, իմ տխրություններն ու ուրախությունները, իմ սուտը, որ  հաջողվեց թաքցնել… Ու ցավն այն բանի, որ ինձ խաբել են…
Այստեղ ինձ հարազատ մարդիկ են, այստեղ այն գործեր են, որոնք ստացվել են, նաև նրանք են, որոնք այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել: Ուժ չկա՞ր, թե՞ ես չկարողացա…
Այստեղ իմ ապրումներն են:
Ասում են՝ այս գծերի մեջ ապագան էլ կա…Եթե այդպես է… Եթե այդպես է, ուրեմն այդ գծերի մեջ կաս նաև դու: Ես չեմ կարողանում դրանք կարդալ: Ահա նրանք: Այստեղ ես եմ…
Բռնի՛ր ձեռքս….

Աղբյուրը՝ Евгений Гришковец

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s