Mediaeducational blog

Ասե՛ք՝ ինչն է հուզում ձեզ

Оставьте комментарий


Խոսե՛ք: Խոսե՛ք այն ամենի մասին, ինչ ձեզ  անհանգստացնում է: Հնարավոր է՝ ձեզ չլսեն: Հնարավոր է՝ ձեզ llconk-ltnaչհասկանան: Որ ինչ-որ բան կփոխվի, եթե պատմեք ձեր ցավի մասին: Բայց պետք է փորձել. չէ՞ որ փորձելուց բացի այլ բան չկա: Այո՛, ցավը մնում է, իսկ որևէ բան փոխելու հնարավորություն իրոք չկա: Ինչ-որ բան կորցնելու վախից սկսում ես դանդաղորեն կորցնել ինքդ քեզ:
Իրար ասե՛ք՝ ինչ եք ուզում: Ինչքան էլ այդ ծիծաղելի,  ոչ էլ տեղին ու ժամանակին լինի: Ասե՛ք այն մասին, որ սիրում եք: Կամ էլ, որ քնքշությանն ու  երջանկությանը փոխարինել են հակակրանքն ու անտարբերությունը: Ինչո՞ւ այդպես եղավ: Հիշե՛ք: Հեռացրե՛ք ձեր սրտից վիրավորանքները, որոնք, քարերի նման շարվելով,  իրարից հեռացրին ու պատ դարձան ձեր միջև:
Շտապե՛ք առանց ամաչելու ընդառաջ գնալ միմյանց: Վազե՛ք, նստե՛ք, պառկե՛ք…Ինչպես ուզում եք, միայն թե անկեղծորե՛ն խոսեք: Խոսե՛ք, խոհանոցում, հեռախոսով, նամակնե՛ր գրեք, պարե՛ք, միայն թե չլռեք, խոսե՛ք ամենակարևորի մասին: Այն մասին, ինչն է անհանգստացնում ձեզ: Այն մասին, ինչը ստիպված թաքցնում եք, որպեսզի պահպանեք «դեմքը»՝ պարկեշտության դիմակը:
Անկե՛ղծ եղեք: Ասե՛ք, որ հոգնած եք: Ասե՛ք՝ ինչ եք ուզում: Նաև այն մասին, ինչը երբեք դուր չի եկել: Ոչ մի անգամ: Ասե՛ք, որ խանդում եք: Ասե՛ք, որ արդեն ուշ է խոսակցություն սկսել:
Ամեն րոպե ժամանակը անցնում է: Ամեն ժամ կորցնում եք սեփական մտքերն ու զգացմունքները արտահայտելու հնարավորությունը:
Երբ սեփական կարիքներին թույլ ենք տալիս խոսել, մենք թույլ ենք տալիս սիրել: Մեր սիրելիին ու ինքներս մեզ:

Աղբյուրը՝ Маша Мошковская

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s