Mediaeducational blog

Առակ սիրո մասին

Оставьте комментарий


Հեռու-հեռավոր ժամանակներում Երկրի վրա մի կղզի կար, որտեղ ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Մի անգամ նրանք նկատեցին, թե ինչպես է կղզին սկսում սուզվել ջրի տակ: Բոլոր  արժեքները նստեցին իրենց նավերը ու հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Նա մնաց մինչև բոլորը մեկնեցին, ու եկավ նաև նրա հեռանալու պահը: Նա կանչեց Հարստությանը և խնդրեց իրեն տանել: Հարստությունը պատասխանեց, որ իր նավի վրա շատ թանկարժեք իրեր ու ոսկի կա, և այնտեղ այլևս տեղ չկա: Կողքին լողում էր Տխրության նավը: Սա էլ մերժեց՝ պատճառաբանելով, թե ինքը ուզում է իր անչափ տխրության հետ միշտ մենակ մնալ: Այդ ժամանակ Սերը տեսավ Հպարտության նավը և նրանից օգնություն խնդրեց: Վերջինս պատասխանեց, որ Սերը կխախտի իր նավի ներդաշնակությունը: Քիչ հեռվում լողում էր Ուրախությունը, բայց նա այնքան զբաղված էր զվարճանքով, որ չլսեց էլ Սիրո կանչերը: Սերը հուսալքվեց: Ու հենց այդ պահին հեռվից լսեց ինչ-որ մեկի ձայնը, որ կանչում էր նրան: Սերը շրջվեց ու տեսավ մի ծերունու, որը նրան տարավ մինչև ցամաք ու լռելյայն հեռացավ: Տխրեց Սերը, որովհետև մոռացել էր հարցնել իր փրկարարի անունը: Որոշեց դիմել Ծանոթությանը՝ իմանալու՝ ով էր ծերը:  Ծանոթությունը պատասխանեց, որ անծանոթի անունը Ժամանակ է: Չէ՞ որ միայն Ժամանակը գիտի, թե կյանքում ինչքա՜ն կարևոր է Սերը:

Անհայտ հեղինակ

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s