Ուսումնական նախագիծ- Ուխտագնացություն


Ուխտագնացություն պատմական Հայաստան

Շրջագայության տևողությունը-   4 օր (3 գիշեր, 4 ցերեկ)
Շրջագայության ժամանակացույցը-  Ապրիլի 28- մայիսի 1

Երթուղին-
Երևան —Գյումրի – Ախալքալաք- Ակթաշ- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ)—Կարս-Սարիղամիշ—Իգդիր—Բայազետ— Բերկրի (գիշերակաց)——Վան — (գիշերակաց)— Աղթամար—Կտուց-Լիմ- Բերկրի- (գիշերակաց)- Արդահան-Անի- Ակթաշ -Ախալքալաք-Գյումրի-Երևան

Արժեքը- 80.000 դրամ, որը իր ներառում է`
տրանսպորտային ծախսեր
հյուրանոց
սնունդ
պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
ճամփորդական ապահովագրություն
բժշկական ապահովագրություն
թուրքագետ էքսկուրսավարի ծառայությունԹուրքիա մուտքի վիզա

Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր
Չարենցի օր Չարենցի քաղաքում
Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»

Մեր գրականության Վանը
Սրվանձտյանի հետքերով — Գրոց-Բրոց- Ագռավաքար
Համբարձման տոնը սիրո  երգիչ Քուչակի հետ

  • ընթերցողական նախագիծ  -Նահապետ Քուչակի հայրենները։

 

Ծրագիրը
Օր առաջին

Երևանից մեկնում դեպի հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից  կուղևորվենք Կարծախ, կայցելենք Ջիվանու տուն-թանգարան: Կլինենք դպրոցում, կհանդիպենք դպրոցի սովորողների հետ, կշրջենք գյուղում: Հետո, անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետը (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան՝ կանգ առնելով Ծովակն լճի (Չլդըր) ափին: Այնուհետև կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այնուհետև կշարժվենք դեպի Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով ՝ ճանապարհին մտնելով Խծկոնքի վանական համալիր, որի ավերակների մոտ կանգուն է միայն մեկ եկեղեցի:   Հին Բայազեդում  կբարձրանանք Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը և Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան:  Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից:Բայազետից կուղևորվենք դեպի Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:
Հյուրանոցը

Օր երկրորդ

Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Կտեսնենք Խոշաբի բերդը,  Հայկաբերդը, որտեղ, ըստ ավանդության, Հայկ Նահապետը  սպանել է Բելին: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի «Վանա տառեխը», որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հնարավորության դեպքում բերդի բարձունքից կտեսնենք Վանա լճի մայրամուտը:
Գիշերակաց Վանում:
Հյուրանոցը

Օր երրորդ

Առավոտյան, բարձրանալով Վարագա լեռը,  կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք վանական համալիրում (որ տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր:
Այնուհետև կնավարկենք Կտուց և Լիմ կղզիներ: Երեկոյան կշարժվենք Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:
Հյուրանոցը

Օր չորրորդ

Վաղ առավոտյան կգնանք Բերկրի քաղաքի լիցեյ (ավագ դպրոց), կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Կշարժվենք դեպի  Սբ. Ստեփանոս եկեղեցի, Մրենի եկեղեցի՝ Արաքսի ափին, կշարժվենք դեպի Անի՝ 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները:

Վերադարձ Երևան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s