Ճամփորդությունը սովորողի անընդհատ զարգացման գործիք


Սովորողի կրթությունն  իր նպատակին է հասնում  այն ժամանակ, երբ անձն   այնքան է հասունանում, որ  ունենում  է հետագա կյանքի ընթացքում ինքն իրեն կրթելու ուժ և կամք, սովորում  է հնարներ՝  ինչպես դրանք կարող է իրականացնել իր հետագա գործունեության ընթացքում:

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման արդյունավետ միջոց է և կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի բաղկացուցիչ: Ցանկացած ճամփորդություն գործունեության ընթացք է՝ պայմանավորված որոշակի օրինաչափություններով՝ թեմա, նպատակ ու նպատակաուղղվածություն, գործնականություն, …Ճամփորդությունը իր նշանակությամբ չի տարբերվում ուսուցման մյուս ձևերից. այն տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, մշակույթի մասին: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել քեզ շրջապատող աշխարհը: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների ցանկը:

  • Ճամփորդության նախագիծ մշակող և իրականացնող սովորողները կարողանում են աշխատել խմբում, համագործակցել ընկերների հետ, այս կամ այն խնդիրը լուծելու համար կիրառել տարբեր ոլորտներից ձեռք բերած իրենց գիտելիքները
  • Աշխատանքները կազմակերպվեցին սովորողների նպատակային գործունեության միջոցով
  • Կարևորվում է կապը սովորողների կյանքի և առօրյայի հետ
  • Ուսումնասիրության հիմնախնդիրները բխում են իրական կյանքից
  • Տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու, քննադատական մտածողության զարգացումը
  • Ճամփորդությունը ուսումնական գործունեության այն տեսակն է, որի խելամիտ կազմակերպումը տալիս է կրթական և առողջարարական մեծ արդյունք

Ուսումնահայրենագիտական ճամփորդության իրականացման փուլերը

  • հիմնահարցի ձևակերպում
  • աշխատանքի բաժանում
  • խմբային, անհատական  աշխատանք
  • հետազոտական աշխատանք
  • ստացված արդյունքների ընթացիկ քննարկում
  • կատարված աշխատանքների ներկայացում
  • նախօրոք որոշվում է ներկայացման ձևը՝ հոդված, տեսանյութ, պատում լուսանկարների շարք
  • գնահատում
  • հետագա աշխատանքների նախանշում

Արդյունքներ

  • երթուղին պետք նախագիծը համակարգողի, ճամփորդության պատասխանատուի «օգնականը» լինի
  • եթե երթուղին չունի ճանաչողական նշանակություն, պետք է լրացնել բացը
  • ճամփորդության ամենակարևոր նպատակը պետք լինի ուսումնական արդյունքը
  • երթուղին պետք է այնպես ընտրել, որ սովորողները լրացնեն կամ ամրապնդեն իրենց գիտելիքները

Հայրենագիտական մեր ճամփորդությունը՝ «Ուխտագնացություն պատմական Հայաստան»,  բաժանեցինք երեք փուլի` նախապատրաստական աշխատանք, ճամփորդություն և ամփոփում:  Ուխտագնաց սովորողներն  սկսեցին իրենց նախապատրաստական

աշխատանքները՝ գիտակցելով, որ ճամփորդության հաջողությունը որոշում է նախապատրաստական փուլը: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցեցին բոլոր ուխտագնացները: Այս փուլն իրենից ներկայացնում էր  ճամփորդության նպատակը, ճամփորդության վայրն ընտրելը, համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ ձեռք բերելը:Ու մեկը մյուսի հետևից իրենց բլոգներում, դպրոցների ենթակայքում սկսեցին հրապարակել իրենց աշխատանքները՝   ուխտի իմ խորհրդանիշը` Կտուց ու Լիմ, Խոշաբ ու Խցկոնք, Սուրբ Խաչ ու Անի:   Հետազոտական, ճանաչողական աշխատանքներ…
Նախապատրաստական աշխատանքների մեդիափաթեթ:

Հետո ուխտագնացության չորս հետաքրքիր ու հագեցած օրերն էին: Այնքան բան կար տեսնելու. կարդացածն ու տեսածը  համեմատելու-համադրելու, մեր խորհրդանիշերով հիանալու, նոր ձեռքբերումների մասին արտահայտվելու րոպե անգամ չկար:

Ճամփորդությունից հետո մեկը մյուսի հետևից սկսվեցին հրապարակվել նյութերը արդեն աչքով տեսածի, զգացածի մասին՝  ռադիոնյութերը… Տեսածն ու զգացածը դարձան  ֆիլմ, հաշվետվություն, ռադիոնյութ, ֆոտոշարք, ուսումնական փաթեթ, տեղադրվեցին սովորողների բլոգներում, դպրոցի կայքերում:

Ուրիշներին  սովորեցնելու համար հարկ է իմանալ ավելին:  Սա, կարծում եմ, մեզնից ամեն մեկի նշանաբանն է:  Արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար կարևոր է մեր ցանկությունը ինքնակրթության գործընթացի միջոցով  մեզ  վրա աշխատելու, ստեղծագործելու, փորձելու, փորձը փոխանակելու    կարողությունների ձեռքբերումը: Ճամփորդությունները մեզնից ամեն մեկին ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, անցած ու մի քիչ մոռացածը վերհիշելու հրաշալի հնարավորություն են տալիս:

Կրթությունը հասարակությանը ծառայելու միջոց է:  Իմ կազմակերպած ճամփորդությունները,  բազմաթիվ արշավները, ըստ իս,  ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի աշխարհը, դեպի պատմական արժեքները, նրանց մեջ զարգացնում է հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Արտահայտվելու, խոսք կառուցելու, գրելու, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու փորձ է հաղորդում:

Իսկ վերջում. անչափ ուրախ եմ, որ  կարողանում եմ  գեղեցիկի հանդեպ ունեցած իմ մեծ սերը հաղորդել իմ գործընկերներին, երիտասարդներին, սովորողներին:

«Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ, սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել ենք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք բերել, կարդացել, ծանոթացել: Էս ինչքա՜ն բան կա տեսնելու, ինչքա՜ն բան կա կարդալու և ծանոթանալու: Ոգևորվածությունս բավականին շատ է. չեմ համբերում՝ երբ ենք գնալու: Կարծում եմ՝ այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանոթություններ, որը ես շատ եմ կարևորում»,- գրեց Եվնիկեն իր նախաճամփորդական մտորումներում:

«Միշտ էլ ճամփորդությունից առաջ մտահոգություն ես ունենում՝ ուր եմ գնում, ինչու: Այս անգամ՝ առավել ևս: Նոր ուղերթ, անցակետեր, «ծանոթ-անծանոթ» վայրեր: Մեր օրերում այսպիսի էլեկտրոնային տեղեկատվության առկայության պարագայում ամենևին էլ դժվար չէ շատ արագ կողմնորոշվել: Բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ աչքով տեսնել, քան հազար անգամ լսել: Երբ իմացա կրթահամալիրում կազմակերպվող հերթական ուխտագնացության մասին, մեկ վայրկյան անգամ չկասկածեցի. Իհարկե, մասնակցելու եմ: Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները»: Սա էլ Արտյոմ Մանուկյանի բլոգից է: «Լսելով, որ պատմական  Հայաստան ճամփորդություն է կազմակերպվում՝ ես շատ ցանկացա միանալ։ Ուզում եմ տեսնել Անին Վանը։ Ուզում եմ տեսնել Վանա կատուն։ Մայրիկս ասում է, որ կատվի արձանը դրված է  քաղաքի մուտքի մոտ, քաղաքի խորհրդանիշն է։ Ես ուզում եմ ինքս նկարել Անին ,Վանա ծովը»: Կիզոգյան Սերգեյի ցանկությունն է:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s