Նախագիծ «Երևան 2800»


 

IMG_3411Ավագ դպրոց վարժարանի 9-րդ դասարանի մայրենիի ընտրությամբ խմբի սովորողներըօրեր առաջ որոշեցին սկսել երկարաժամկետ նախագիծ՝ «Երևանն սկսվում է մեր բակից»:  Աշխատանքային խումբն այսօր իր աշխատանքներն սկսեց Աջափնյակ համայնքից՝ անունը, կանաչապատ տարածքները, հուշարձաններ, ցայտաղբյուրներ և, իհարկե, կրթօջախներ:Նախ՝ սովորողները պարզեցին համայնքի անվան բացատրությունը. ինչպե՞ս է առաջացել «Աջափնյակ» կամ,ինչպես ժողովուրդն է ասում,  «Չերյոմուշկա» անվանումը: Իհարկե, համացանցում կարելի էր տարբերակներ գտնել, բայց զրուցեցինք այգում նստած պապիկների հետ: Ահա ինչ պատմեցին նրանք. «Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, անցավ Հրագդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե՛ Աջափնյակ և թե՛ Չերյոմուշկի անունով։ Աջափնյակ, այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը: Չնայած թաղի պաշտոնական անունը Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։ Այդ   անունը Երևան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են, պատրաստի ձևով։ Մոսկվայի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր խոյանում, անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ են եղել, ուր աճում են  ոչ մեծ ծառեր, որոնք ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սև գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը։ Այդպես էր նաև Երևանում՝ Հրազդանի աջափնյա մասում,  որտեղ համարյա ամայի տարածություններում ստեղծվեցին նոր շենքեր, ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը թե՛ շենքերի նմանություններով ու ոճով  և թե՛ որպես նոր թաղամաս կարծես հիշեցնում Էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը: Ու այդ պատճառով  Երևանի նորաստեղծ «Աջափնյակ» թաղամասը «Չերյոմուշկի» անվանեցին»։
Սկզբից որոշեցինք ուղղությունները՝ ինչպես գնալ, որ աշխատանքն արդյունավետ լինի:
Պարզվեց՝ թիվ 155, 156, 168 դպրոցնեը իրար մոտ «հարևաններ» են, իսկ թ.185 և 188 դպրոցները՝ իրար: Հրաշալի, բարյացակամ, ջերմ վերաբերմունք: Նույնիսկ ցանկություն հայտնեցին խմբերով գալ ու ծանոթանալ տեղում: Միայն մի դպրոցում տնօրենին այդ պահին հարմար չէր մեզ հետ հանդիպել. թույլտվություն պետք է ստանար: Դե մենք էլ մեզ նման վարվեցինք, մեզ չկորցրինք: Մեզ ցույց տվեցին հավաքված իններորդցիներին, որոնց հետ զրուցեցինք, տվեցինք տեղեկատվական թերթիկներ:
Էլի անելիքներ ունենք այդ թաղամասում: Էլի ենք գնալու: Ու այդ «տարօրինակ» դպրոց ևս: Հո Նիկոլի ժամանակները չե՞ն, Նիկոլի թիվն է…

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s