Հունիսյան մանկավարժական ճամբար «Հայրենագիտական ճամփորդություն…»


kilikia14-2_armՊատմական Կիլիկիա-Կապադովկիա

Երևան —Գյումրի – Ախալքալաք- Ակթաշ- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ)—Կարս- Սարիղամիշ-Խնուս-Մուշ (գիշերակաց)-Նեմրութ-Ադյաման (գիշերակաց)- Հռոմկլա-Հաթայ-Մուսալեռ (գիշերակաց)- Վաքըֆ գյուղ-Ադանա (գիշերակաց)-Կապադովկիա-Կեսարիա (գիշերակաց)- Անարզաբա-Գյորեմ (գիշերակաց)- Տարսոն- Մերսին- Կոռիկոս (գիշերակաց)- Մալաթիա-Խարբերդ (գիշերակաց) -վերադարձ Երևան
Շրջագայության տևողությունը-   9 օր (8 գիշեր, 9 ցերեկ)
Շրջագայության ժամանակացույցը-  հունիսի 30 — հուլիսի 8

Նպատակը

  • հայրենագիտական-ճանաչողական
  • Չարենցի օր Չարենցի քաղաքում -Կարդում ենք Չարենց
  • Շնորհալու հետքերով-Առավոտ լուսո
  • Կիլիկյան Հայաստանի ֆենոմենը
  • հանդիպում Վաքըֆ գյուղի հայ համայնքի, դպրոցի սովորողների հետ. դժվարություններ, խնդիրներ, կենցաղ, սովորություններ, հնարավոր կապերի ձեռքբերում
  • Աբովյանի հետքերով դեպի Անի
  • տեսադասերի պատրաստում

Արժեքը՝  180.000 դրամ (8 գիշեր, 9 ցերեկ), որը իր ներառում է`

  • տրանսպորտային ծախսեր
  • հյուրանոց (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով )
  • սնունդ
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • ճամփորդական ապահովագրություն
  • բժշկական ապահովագրություն
  • թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
  • Թուրքիա մուտքի վիզա

Օր 1
Երևան —Գյումրի – Ախալքալաք- Ակթաշ- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ)—Կարս- Սարիղամիշ- Խնուս- Մուշ

Կտեսնենք հին Մուշը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Արածանի գետի վրա գտնվող Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է Չաուշը, Սբ. Մարինե եկեղեցին, կանցնենք Բասենի դաշտով, կտեսնենք Հովվի կամուրջը:
Ժամանակ մնալու դեպքում կայցելենք Մշո Սուրբ Կարապետ վանքը:
Ազատ ժամ:
Գիշերակաց Մուշում:
Հյուրանոցը
Օր 2
Մուշ- Նեմրութ-հեթանոսական աստվածների ժայռարձաններ-
Ադյաման

18096459_1873970686178264_5994227779032317952_nԱռավոտյան Մուշից կուղևորվենք Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքի պարիսպները, անցնելով Եդեսիայի նահանգով՝   կհասնենք Եփրատ գետ,  կբարձրանանք  Նեմրութ սար: Մեքենայով բարձրանում եք սարը, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով: Այստեղ են գտնվում   Երվանդունիների արքայական դամբարանը և հեթանոս աստվածների արձանները (Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ), որոնք 8մ բարձրություն ունեն:
Գիշերակաց Ադյամանում:
Հյուրանոց
Օր 3
Ադյաման-Հռոմկլա-Հաթայ

pilgrimage-to-cilicia-06Վաղ առավոտյան կուղևորվենք Հռոմկլա՝ Կիլիկիայի կաթողիկոսանիստ քաղաքը: Այստեղ են միախառնվում Եփրատ և Մարզիման գետերը: Կնավարկենք ( մոտ 2 ժամ)՝ հիանալով քաղաքի հիասքանչ տեսարաններով: Հռոմկլայից կշարունակենք մեր շրջագայությունը դեպի  դեպի Հաթայ (Ալեքսանդրետ:)

Գիշերակաց Հաթայում
(Հաթայշիլեսի) ջրվեժի մոտ:

Հյուրանոց
Օր 4
Իսկանդերուն-Մուսալեռ-Վաքըֆ գյուղ-Ադանա
Առավոտյան կուղևորվենք  Մուսա լեռան Վաքըֆ միակ հայաբնակ գյուղ, որտեղ գործում է  Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին: Կայցելենք գյուղի դպրոց, որի բոլոր սաները հայ երեխաներ են:
Այնուհետև կուղևորվենք դեպի  Իսկանդերուն՝ Քառասուն մանուկների եկեղեցի: Ուշ երեկոյան կշարժվենք դեպի Ադանա:
Գիշերակաց Ադանայում:
Ազատ ժամ
Հյուրանոց
Օր 5
Ադանա-Սիս-Անարզաբա

Առավոտյան կշրջենք հին Ադանայում և կտեսնենք Հուստինանոս կայսեր կամուրջը: Ադանայից կշարժվենք դեպի Տարսոն՝ Սբ. Պողոս եկեղեցի և Կլեոպատրայի դարպասներ: Այնուհետև կշարունակենք մեր շրջագայությունը  Լևոնաբերդ ( Լևոնկլա կամ օձերի բերդ), Անարզաբա: Այնուհետև կուղևորվենք Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս: Սիսում կտեսնենք Սիսի թագավորական բերդը: Կուղևորվենք Կեսարիա: 
Գիշերակաց Կեսարիայում:
Հյուրանոց
Օր 6
Կեսարիա-Կապադովկիա -Գամիրք(Գորեմե)

ee19f39cdd04584fc9d3260e069d2b34Կեսարիայում կայցելենք Կեսարիայի գործող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այնուհետև կշարժվենք Կապադովկիա, շրջայց քաղաքում՝ սնկաձև ժայռեր, երկու հազար տարվա ստորգետնյա քաղաքներ ու ստորգետնյա եկեղեցիներ: Կշարժվենք դեպի Կապադովկիայի փոքրիկ քաղաք- դրախտավայր՝ Գամիրք՝ Գեորեմ: 
Գիշերակաց Գամիրքում (Գեորեմ):
Հյուրանոց
Օր 7
Կեսարիա-Կոռիկոս
Առավոտյան Կապադովկիայից կշարժվենք դեպի Տարսոն՝ Սբ. Պողոս եկեղեցի և Կլեոպատրայի դարպասներ: Այնուհետև կուղևորվենք Մերսին, կշրջենք քաղաքում և կտեսնենք Պոմպեոպոլիս քաղաքի ավերակները: Կշարունակենք շրջագայությունը դեպի Քըզքակելսի ծովափ և կտեսնենք Կոռիկոսի ցամաքային բերդը: Հանգիստ ծովի ափին, իսկ ճաշից հետո՝ այցելություն  Կոռիկոսի ծովային բերդը: Վերջինս կոչվում է նաև Աղջկա բերդ: Այցելում եք հռոմեական քաղաքի անտիկ ամֆիթատրոնը և համալսարանը:

kizkalesi3
Գիշերակաց Կոռիկոսում՝  Քըզքալեսի ծովափին: 

Հյուրանոց

Օր 8 Կոռիկոս- Մարաշ -Մալաթիա — Խարբերդ (Էլյազըք)
Մարաշում
կլինենք բերդում և հայկական թաղամասում: Մարաշից կուղևորվենք Մալաթիա: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այնուհետև կշարունակենք շրջագայությունը դեպի Խարբերդ (Էլյազըք): Այստեղ կտեսնենք Խարբերդի բերդը, հայկական թաղամասը և Սբ. Մարիամ եկեղեցին:
Գիշերակաց Խարբերդում
Հյուրանոց

2

Օր 9 Խարբերդ-Էրզրում-Անի
Էրզրումում
  կայցելենք Սանասարյան վարժարան, ՍԲ Աստվածածին եկեղեցի, այնուհետև,  ացնելով Բասենով, կշարժվենք փառահեղ Անի: Անիի միջնադարյան պարիսպներով անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները:

Վերադարձ Երևան
          

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s