Նորից տանը.Կոռիկոս, Լևոնի բերդ


Մերսինի Քըսքալեսի (Կոռիկոս) ամրոց
Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ։ Թորոս Երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-1159) Կոռիկոսը միացավ Կիլիկյան Հայաստանին։ 1190 թվականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։ 1206 թվականին Լևոն imagesԵրկրորդը ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210 թվականից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ (սպարապետ, մարշալ)Վահրամը։ Լևոն Երկրորդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը (իշխան) մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին։ Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն՝ Գրիգոր պայլին ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք։ Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են։ Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ։ Կոռիկոսի ավերակներն այժմ տեղաբնակներն  անվանում են Քորկոս։1200px-Fortressarmenians5

 

Լևոնի բերդը

1200px-Yilankale2Լևոնի բերդը գտնվում է Դաշտային Կիլիկիայում՝ բարձր ու շատ քարքարոտ բարձունքի վրա: Նախկին տեսքը պահպանած հայկական բերդը տեղաբնակները  «Օձերի բերդ» (Յիլան Կալե) են  անվանում: Վերևներում՝ ամպերի  մեջ գլուխը քողարկած բերդը կառուցվել է  Կիլիկյան թագավորության հզորագույն արքա Լևոն Բ-ի  թագավորության շրջանում: Վերևից շրաշք տեսարան է բացվում. այնտեղ   ծավալվում էր Դաշտային Կիլիկիան. ասում են՝ այս բերդից են թագավորները հսկել Մետաքսի ճանապարհը: Ըստ պատմական որոշ աղբյուրների՝ Լևոն Բ-ն բերդը կառուցել էր իր համար որպես ամառանոց, որտեղ գալիս էր հանգստանալու և  ժամանակ անցկացնելու: «Օձերի ամրոց» անվանակոչման մասին էլ մի քանի առասպելական բացատրություններ կան. ըստ դրանցից մեկի՝ այստեղ է ապրել վիշապաձեւ օձը, ըստ մեկ այլ վարկածի՝ թշնամու կողմից բերդի վրա հարձակման ժամանակ այստեղից դուրս են եկել օձեր և պաշտպանել ամրոցը:
Մեկ այլ զրույցի համաձայն՝ «Օձերի ամրոց»-է, որովհետև  թագավորներից մեկը գուշակներից իմացել է, որ իր աջկան օձը թունավորելու է, և կառուցել է այս բերդը, որ օձը չհասնի աղջկան, բայց ի վերջո սկուտեղով մատուցված մրգերի միջից դուրս է եկել օձը և խայթել արքայադստերը: Ասում են…Ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սխալ՝ դժվար է գուշակել: Ըստ իս՝ բոլորն էլ առասպել են, առասպելների առասպել,կարևորը պատմությունը, որը այս պարագայում լռում է:turk-21


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s