Օշո «Ծիծաղը»


Նկատե՞լ եք` մարդը միակ ծիծաղող կենդանին է:Ծիծաղող կենդանի. այսպիսի սահմանում եմ տալիս մարդուն: Համակարգիչը չի ծիծաղում, մրջյունները չեն ծիծաղում, մեղուները չեն ծիծաղում, մարդը միակն է, ով կարող է ծիծաղել: Սա աճի բարձրակետն է, և հենց ծիծաղի միջոցով էլ կարող եք հասնել Աստծուն: Որովհետև ձեր մեջ եղած միայն բարձրագույնի միջոցով կարող եք հասնել սահմանայինին:   Ու ծիծաղը պետք է կամուրջ դառնա:Ծիծաղը ձեզ աշխարհի այն միակ մասն է դարձնում, որը բանական դարձավ, որովհետև միայն բանական մարդը կարող է ծիծաղել: Ահա թե ինչու կենդանիները չեն ծիծաղում. նրանք այնքան էլ  բանական չեն: Ծիծաղը կրոնի բուն էությունն է: Լրջությունը երբեք էլ կրոնական հատկանիշ չի եղել, չի կարող լինել: Լրջությունը գոյություն ունի էգոյի պատճառով, դա , ըստ երևույթին, հիվանդության մի մասն է: Ծիծաղը էգոյի բացակայությունն է:
Հա,  ձեր ու կրոնավոր մարդկանց ծիծաղի մեջ տարբերություն կա: Տարբերությունն այն է, որ դուք միշտ ծիծաղում եք մյուսների վրա, իսկ  կրոնավոր մարդը  ծիծաղում է ինքն իրեն կամ մարդկային գոյության զավեշտի վրա:
Գոյության ողջ խաղն այնքան գեղեցիկ է, որ ծիծաղը կարող է դրա միակ պատասխանը լինել : Ծիծաղը կարող է միակ աղոթքը լինել, միակ  գոհությունը:

Երբ դուք մոռանում եք ծիծաղը, դուք միշտ մոռանում եք երգերը, դուք մոռանում եք սերը, դուք մոռանում եք պարը, դուք միայն ծիծաղը չէ, որ մոռանում եք:  Ծիծաղն իր սեփական կոմբինացիան ունի:  Մոռանալով ծիծաղը`  կմոռանաք և սերը:

Ծիծաղն ունի մեդիտատիվ ու բուժիչ ուժ: Նա անկասկած փոխում է ողջ ձեր քիմիական բաղադրությունը, փոխում է ուղեղի ալիքների երկարությունը, փոխում է միտքը, ու դուք ավելի խելացի եք դառնում:  Ձեր գիտակցության քնած մասերը հանկարծ զարթնում են: Այն, անկասկած, մաքրում է ձեզ անցյալի տրադիցիաներից ու աղբից: Նա նոր աշխարհայացք է տալիս: Այն ձեզ ավելի կենդանի ու շողացող, ավելի ստեղծագործող է դարձնում:
Եթե ծիծաղը խեղված է, ուրեմն արցունքներն էլ են խեղված:  Միայն անկեղծ ծիծաղող մարդը կարող է անկեղծ լաց լինել: Իսկ եթե դուք կարղանւմ եք անկեղծ լաց լինել ու ծիծաղել, դուք ողջ եք:
Այն օրը, երբ մարդը մոռանում է ծիծաղել, այն օրը, երբ  մոռանում է չարաճճի լինել, երբ մարդը մոռանում է պարել, նա այլևս  մարդ չէ, նա ընկնում է մինչև մարդն եղած տարածության մեջ: Չարաճճիությունը նրան լուսավոր է դարձնում:  Սերը նրան լուսավոր է դարձնում:  Ծիծաղը նրան թևեր է տալիս:Դուք նույնիսկ չեք կարող ուղղակի ծիծաղել՝ երեխայի նման: Իսկ եթե դուք չեք կարողանում այդպես ծիծաղել` դուք կորցնում եք ձեր մաքրությունն ու անմեղությունը:
Երբ երեխան ծնվում է, առաջին հասարակական գործողությունը, որը նա սովորում է, կամ, միգուցե, սխալ է ասել <<սովորում >>, որովհետև նա դա իր հետ է բերում, ժպիտն է… Երբ մայրը տեսնում է, որ  իր երեխան ժպտում է, նա անհավանականորեն երջանիկ է դառնում, որովհետև այդ ժպիտը  ցույց է տալիս, որ երեխան առողջ է, ցույց է տալիս բանականությունը, այդ ժպիտը ցույց է տալիս, որ երեխան ապուշ ու թերզարգացած չէ: Այդ ժպիտը ցույց է տալիս, որ երեխան պատրաստվում է ապրել ու երջանիկ լինել:
Հետևեք փոքրիկ երեխային, դիտեք նրա ծիծաղը. այնքան խորն է, այն գալիս հենց կենտրոոնից:
Ծիծաղը ուժ է բերում:  Հիմա նույնիսկ բժշկական գիտություններն են ասում, որ ծիծաղն ամենաուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներից մեկն է, որով բնությունը ապահովել է մարդուն: Եթե դուք կարողանում եք ծիծաղել, երբ հիվանդ եք, ապա շուտով կվերադարձնեք ձեր առողջությունը: Եթե նույնիսկ առողջ ժամանակ չեք կարողանում ծիծաղել, ուրեմն` վաղ, թե ուշ դուք կկորցնեք ձեր առողջությունն ու կհիվանդանաք:
Հասարակության մեջ մարդը, որ ամբողջ մարմնով է ծիծաղում, հարգված չի: Դուք պետք է լուրջ տեսք ունենաք, դա ցույց է տալիս, որ դուք քաղաքակիրթ եք ու նորմալ:
Մեզ միշտ ասում էին, որ լրջությունը անհրաժեշտ է պատկառելիության համար, այդ պատճառով բոլորը լուրջ դարձան: Այնպես չէ, որ նրանք ինչ-որ կոնկրետ պատճառով են լուրջ, բայց դա հիմա նրանց երկրորդ էությունն է դարձել, նրանք լրիվ մոռացել են, որ լրջությունը հիվանություն է, դա նշանակում, որ հումորի զգացումը մեռել է ձեր մեջ:
Ստրուկներ ստեղծելու համար, մարդուն հենց այդ նույն ձևով են քայքայել: Ծիծաղն անընդհատ դատապարտվում էր՝ որպես մանկականություն, որպես աննորմալություն, ամենշատը, ինչ ձեզ թույլ է տրվում` ժպտալն է: Ծիծաղը տոտալ է:  Ժպիտն ուղղակի վարժություն է շրթունքների համար, ժպիտն ուղղակի սեթևեթանք է: Ծիծաղը չգիտի ոչ շարժուձև, ոչ էթիկետ, այն վայրի է ու նրա վայրիության մեջ է գեղեցկությունը: Բայց սեփականատիրական հետաքրքրությունները, լինեն փող, թե` կազմակերպված կրոններ, թե` օրենքներ, մի բանում համաձայն էին. մարդը պետք է թուլացած լինի, դժբախտ, վախեցած, պետք է ստիպված լինի մի տեսակ պարանոյայի մեջ ապրել:  Միայն այդ ժամանակ նա ծնկի կիջնի փայտե կամ քարե արձանների առաջ:. Միայն այդ ժամանակ նա պատրաստ կլինի ծառայել, ցանկացածին, ով իշխանությունն է ներկայացնում:  Ծիծաղը հետ է վերադարձնում ձեր էներգիան:  Ձեր էության յուրաքանչյուր նյարդաթել կենդանանում է ու յուրաքանչյուր բջիջ սկսում է պարել:

Մարդու դեմ գործած մեծագույն մեղքը հողի վրա  նրան ծիծաղել արգելելն է:

Երբ ձեզ արգելված է ծիծաղել, ուրեմն, անկասկած, ձեզ արգելված է ուրախ լինել, ձեզ արգելված է երգել տոնական երգեր, ձեզ արգելված է պարել՝ բացարձակ երջանկությունից….Ծիծաղի արգելումով ոչնչանում է ամեն ինչ, այն, ինչ գեղեցիկ է, ինչ կյանքին իմաստ է հաղորդում: Դա մարդու դեմ գործածվող ամենազզվելի մարտավարությունն է:
Լուրջ մարդը չի կարող ծիծաղել, չի կարող պարել, չի կարող խաղալ:  Նա միշտ կառավարում է ինքն իրեն, նա այնպես է դաստիարակվել, որ ինքն իր համար բանտապետ է դարձել: Անկեղծ մարդը կարող է անկեղծ սրտով ծիծաղել, կարող է անկեղծորեն պարել, կարող է  անկեղծորեն  ուրախանալ:   Անկեղծությունը լրջության հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

Նույնիսկ մահը չի կարող խլել ձեզնից ձեր պարը, ձեր ուրախության արցունքները, ձեր մենության մաքրությունը, ձեր լռությունը, ձեր հանդարտությունը, ձեր էկստազը:  Այն, ինչ չի կարող մահը խլել ձեզնից, միակ իսկական գանձն է, իսկ այն, ինչ կարող է խլել ցանկացածը, ոչ մի արժեք չի ներկայացնում իրենից, ձեզ ուղղակի հիմարացրել են…

Աղբյուրը`Смех  ОШО


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s