Նախագծեր (լրացուցիչ կրթություն)- 2018-2019ուստարի


Նախագծեր

1.Պատանեկան ամսագիր 

Գեղարվեստական ընթերցանության բլոգ, ուղղվածությունը՝ ժամանակակից արտասահմանյան արձակ, չափածո, արձագանքներ, կունենա նաև անգլերեն-ֆրանսերեն բաժիններ: Աշխատանքը վարելու-համակարգելու է սովորողների խումբ, անելիքները շատ են, հուսով եմ՝ նաև արդյունավետ:

2. «Ճանաչենք Հայաստանը» երկարաժամկետ նախագիծ

«Թանգարան բաց երկնքի տակ». այսպես են արտահայտվել բազմաթիվ հանրահայտ մարդիկ մեր երկրի մասին` բնավ չպատկերացնելով, որ մենք` հայերս, չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը:

Արշավներ և քայլարշավներ, ֆոտոարշավներ, հեծանվային արշավներ:

Առաջարկում եմ նախագծեր կրթահամալիրի տարատարիք սովորողների համար:

Նախագծերը բաց են, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով: Ակնկալում ենք անգլերենի ընտրությամբ խմբերի սովորողների մասնակցությունը, որոնք կթարգմանեն  նյութերը, որոնք տեղեկատվական լինելուց զատ կնպաստեն  սովորողների հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

Կարող են մասնակցել ոչ միայն ակտիվ հանգստի սիրահարները, այլ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն բնության և ազգագրության նկատմամբ: Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել  բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը:

Ենթանախագծեր

1. Հայաստանի քաղաքները
2. Հայաստանի գյուղերը
3. Խոնարհված եկեղեցիներ
4.Կրթական ծրագրերի փոխանակում

1. Նախագիծ — «Ճանաչենք Հայաստանը»

  1. ՈՒՍՈՒՄՆԱՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
    Ճամփորդության ուղերթը- Երևան- Արթիկ- Հառիճի վանք-Գյումրի –Վահրամաբերդ- Մարմաշեն— Գյումրի-Երևա
    Նախագիծ — «Հայաստանի ջրվեժները»

Նախագիծը՝ այստեղ:

 Սեպտեմբեր 21— Անկախության տոն. բարձունքների նվաճում — «Լեռան գագաթին օրն ուշ է մթնում…»

Նախագիծ — «Երևանն իմ տունն է»

Էրեբունի- Երևան: Գիտենք՝ աշխարհի քաղաքներից հնագույնն է, որը մեծ է Հռոմից 28 տարով: Բայց Երևանի հմայքը տարիքի մեջ չէ: Այն մեր «քարե կարոտն» է և «քարե նազանքը»: Ու սա նկատի ունենալով`  առաջարկում եմ սովորողների միջոցով ստեղծել «Երևանն իմ տունն է» ուսումնական փաթեթը:

  • Մեր Երևանը
  • Երևանյան մեր թաղամասը
  • Երևանի ծագումը. պատմական ակնարկ
  • Երևանի տոները
  • Պատմամշակութային հուշարձանները
  • Մեր կողքին ապրում են…

Արդյունքները

Ֆիլմեր, ֆոտոշարքեր, հրապարակումներ:

5. Նախագիծ «Երգ երգոց»

6. Հոկտեմբեր- Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

Սովորողների աշնանային արձակուրդ- արտագնա ճամբար
7. Կոմիտասյան օրեր

Հուշապատում. հայ մշակույթի երախտավորները մեծ երգահանի կյանքի ու գործի մասին:
Կոմիտասյան դասեր
Իմ Կոմիտասը

  • Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
  • Խոսք երախտիքի
  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
  • Ուսումնական փաթեթի ստեղծում
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
  • Աշխատանքների  հրապարակում բլոգներում

Աշխատանքները կիրականցվեն  վարժարանի սովորողների մասնակցությամբ ու անմիջական ջանքերով:

Քննարկում «Ես եմ իմ վաղվա օրվա տերը. լրացուցիչ կրթություն»

8. Թանգարանային կրթություն

Թանգարաններ այցելելու մշակույթի ձևավորմանն ուղղված ծրագրերը նոր թափ են ստանում: Թանգարաններում արդեն իսկ ձևավորված ավանդույթների կողքին մշակվում են դպրոց — թանգարան, հասարակություն-թանգարան կապն առավել ամրապնդելու մի շարք նոր նախագծեր: Թանգարանում կազմակերպվող բոլոր կրթական ծրագրերը  գիտելիքներ փոխանցելու լավագույն ուղիներից են:

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»

Թանգարանների, դրանց  պատմության, ցուցադրության  մասին սովորողների գրավոր  նյութերը, ֆիլմերը, ֆոտոշարքերը՝ որպես լեզվագործունեություն, կնպաստեն սովորողների խոսքի մշակմանը, կզարգացնեն նոր հմտություններ և կարողություններ:

Այս տարի այցելելու ենք՝
Գյումրի
Վարպետաց փողոցի բոլոր թանգարանները
Դսեղ
Թումանյանի տուն-թանգարան

Թանգարաններ Երևանում
Իսահակյանի տուն-թանգարան
Թումանյանի տուն-թանգարան
Չարենցի տուն-թանգարան
Փարաջանովի տուն-թանգարան
Գաֆեսչյան արվեստի կենտրոն
Կոմիտաս վարդապետի ինստիտուտ-թանգարան

Իսահակյանական օրեր

Կարդում ենք  Իսահակյան
Վիրտուալ շրջայց Իսահակյանի տուն-թանգարանում

Գրաբարի օրեր

Լեզուն նախնեաց- 1. 2.

Նոյեմբեր

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը,
կրոնական և հանրային գործիչը:
Մխիթարյանների դերը հայ մշակույթում:
Մխիթար Սեբաստացի- աշխատությունները
Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»
«Բազմավեպ»
Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Նախագիծ «Կենսամշակութային քայլարշավ»

Պատմաճանաչողական պտույտ Արա լեռան շուրջ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s