Շքեղ ու հպարտ Անի…


Քանդված, բայց  հպարտ …Կիսավեր, բայց  հպարտ…Շքեղ ու հպարտ  Անի…

a1Կարսից դեպի Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց  դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը:

Վախ, անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում հայ ուխտավորին Անիի ճանապարհին:

Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:
Անին համարվում էր հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվում է արևելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվում, եկեղեցիներում խունկ չի ծխվում,  աղոթք չի կարդացվում:a2

Չնայած դարավոր ավերումներին՝ վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատակները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին:
Բերդապարսպից ներս՝  լռության մեջ,  զբոսաշրջիկին դիմավորում են հազարամյա մշակույթ ունեցող եկեղեցիներն ու հուշարձանները:

a4Մինչ Անի քաղաք մտնելը  բերդապարսպի վրա զբոսաշրջիկին է դիմավորում Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը: Խորհրդանիշը զգաստացնում է.  բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարությունը տևել է 8 տարի:

Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպներն ուր որ է  կբացվեն, ու ինքը  կտեսնի այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է  թե՛ արևելքի, թե՛  արևմուտքի ժողովուրդներին:
Երբեմնի հզոր և գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները: Անին այսօր նման է որբացած ու տառապած մոր, որ հպարտությամբ փորձում է դիմանալ բոլոր չարիքներին ու շարունակել գոյատևել,  թեպետ անխնա հարվածներից առաջացած վերքերը դեռևս չեն սպիացել:

a5Հազար ու մի եկեղեցիների քաղաք… Այսօր մնացել է ընդամենը 9 կիսավեր  եկեղեցի: Առաջին տաճարը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այսօր եկեղեցու ընդամենը մեկ երկրորդ հատվածն է  պահպանվել, սակայն այդքանն էլ բավարար է պատկերացնելու համար, թե  քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: Բաց երկինքն է լուսավորում որմնանկարները, իսկ մայրամուտին արևի ճառագայթներն այնպես են լուսավորում աստվածաշնչյան պատկերները, որ թվում է՝ նրանք երկինք են սլանում:

Ճարտարապետներն ու պատմաբանները  Մայր տաճարը՝ Սուրբ Կաթողիկեն, համարում են Կովկասի ճարտարապետության  գլուխգործոցը:a6

Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն է` Սուրբ Կաթողիկեն: ճարտարապետներն ու պատմաբաններն այն համարում են Կովկասի ճարտարապետության զարդը: Տաճարի շինարարությունն  սկսվել է Սմբատ 2-րդի օրոք` 989 թվականին, և ավարտվել Գագիկ  Առաջինի օրոք  նրա կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ:
Տաճարի կառուցումը տևել է  շուրջ  քսան  տարի: Նրա   հմայքը պարզության մեջ է:  Տրդատ ճարտարապետը  ցանկացել է,  որ տաճարը լինի պարզ, սակայն  ոչ հասարակ  և  առանձնանա կամարակալների, վերասլաց սյուների, նախշազարդ խոյակների ու քանդակների ներդաշնակությամբ:
Ավանդությունը  պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը: Հրեշտակը թագուհուն խոստացել է, որ կառույցի շինարարության ընթացքում չի լքի և  այնքան ժամանակ կպահպանի եկեղեցին, մինչ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը:a7
Սա, իհարկե, առասպել է, սակայն ո՞վ իմանա,  գուցե հենց Կատրանիդե  թագուհու հրեշտակն է պահպանում եկեղեցին չարիքից, երկրաշարժերից ու այլոց  ատելությունից:
Ձորի պռնկին 1215 թվականին մեծահարուստ Տիգրան Հոնենցի նվիրատվությամբ կառուցվել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ շատ  բարակ սյուներ, նուրբ կամարներ ունի՝ ուժեղ, առնական, խրոխտ, գեղեցիկ, բնությանը ներդաշնակ: Ներսից փխրուն և քմահաճ կնոջ է նման:

Քիչ հեռվում շրջանաձև մի կառույց կա՝  Գագկաշենը՝  Ճարտարապետական կառուցվածքով նման  Զվարթնոց տաճարին:: Եկեղեցին եռահարկ է եղել, արտաքին կողմից շրջապատված 36 կամարով, ունեցել է նույնքան թվով պատուհան և 3 դուռ, որոնց շրջանակները ծածկված են եղել քանդակներով:a8
Գագկաշենն ընդամենը 10 տարվա կյանք է ունեցել և հիմնովին ավերվել երկրաշարժից: Այսօր պահպանված խոյակները, կամարները, սյուներն ու զարդանախշերը չնչին արտացոլանքն են այն հրաշքի, որ ստեղծվել է դարեր առաջ:
Անիի արտաքին պարսպից դուրս է գտնվում Հովվի եկեղեցին: Գոթական ոճով կառուցված եռահարկ եկեղեցին ճարտարապետական գոհարներից մեկն է:  Թորոս Թորամանյանը «այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացում», «գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղ» է համարել: Հովվի եկեղեցու մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը: ???????????????????????????????Անեցի հովիվը մի կիրակի օր, հանդից տուն գալով, իր ընտանիքի անդամներին գտնում է շատ սրտնեղած ու տխուր: Պարզվում է, որ նրանք այդ օրը, հագնելով իրենց տոնական համեստ զգեստները, ցանկացել են գնալ քաղաքի արքայական տաճար, սակայն նրանց՝ իբրև հասարակ մարդկանց, ներս չեն թողել: Հովիվը նույն օրը որոշում է սեփական խնայողություններով մի առանձին եկեղեցի կառուցել իր ընտանիքի համար: Անցնում է որոշ ժամանակ, և Անիի պարիսպներից դուրս բարձրանում է մատուռանման մի փոքրիկ շենք, որն իր գեղեցկությամբ չի զիջում քաղաքի մյուս տաճարներին և հայտնի է դառնում Հովվի եկեղեցի անունով:

???????????????????????????????Քաղաքում պահպանված բերդապարիսպները հուշում են Անիի հզորության և  անառիկության մասին:

Անին  նշանավոր է ոչ միայն իր պատմական հուշարձաններով, այլև  բնության ներդաշնակությամբ: Այստեղ յուրաքանչյուր պարիսպ, կառույց և եկեղեցի համահունչ է բնությանը, Ախուրյանին ու հանդիպակաց լանջերին և  ստեղծում է բնության ու ճարտարապետության համաձուլվածք:

Այսօր Անին բաց տուրիստական գոտի է: Ավերակների կույտի վերածված Անին դարեր շարունակ դարձել է խաշնարած ցեղերի քոչավայրը: Նրանք իրենց գոմերը, փարախներն ու խրճիթները կառուցելու համար անխնա թալանել են վաղեմի մայրաքաղաքի սքանչելի, սրբատաշ ու քանդակազարդ քարերը, ավերել տաճարներ` փնտրելով ոսկի և թանկագին իրեր:

???????????????????????????????Երբ վերևից նայում ես ձորակում գալարվող Ախուրյանին, հեռվից տեսնում մյուս ափին գտնվող Հայաստանը, առաջին պահ մտաբերում ես հայտնի տողերը. « Տունս այնքա՜ն մոտ էր, բայց մտնել չէի կարող»: Ցավալի գիտակցել, որ քեզ քո հայրենիքից բաժանում է ընդամենը մի գետ, ընդամենը մի խղճուկ փշալար: Կիսավեր Անին  ստիպում է այլևս չմոռանալ իրեն: Բայց եթե հայտնի երգում խոսվում է Անին տեսնելու ու նոր մեռնելու մասին, ապա այս դեպքում հայոց հնագույն մայրաքաղաքը նոր ուժ է տալիս հայ ուխտավորին ապրելու, հզորանալու, մեր երկիրն ավելի լավը  դարձնելու a13համար, ինչպես նաև հույս՝ մի օր կրկին այնտեղ վերադառնալու, սակայն արդեն ոչ հյուրի կարգավիճակով:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s