Մի՞թե մենք կհանդիպենք


«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին` չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ և տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է` առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…», «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում հիշում եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզում եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո՛: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ե՞ս էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, բայց, համենայն դեպս ,մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դուք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝ մեռածներիս՝ «ելե՛ք»: Ո՞վ կասի մեզ՝ տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական՝ «սիրեցե՛ք և դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՞նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից, խաղաղ տրտմությամբ լի մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ա~խ, նորից այս տաղտկալին աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորեն, հավերժորեն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s