Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնին ընդառաջ…


Որոշեցի պարզել, թե ով է ընդհանրապես զբաղվում մայրաքաղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում՝ որտեղ պետք է դրանք տեղադրվեն, արդյոք արձանների կանգնեցումը միայն պետական մարմինների նախաձեռնությունն ու որոշելիքն է ևի՞նչ է պակասում այսօրվա երևանյան քանդակային մշակույթին: Մենք արձաններ տեղադրում ենք անցյալի հետ կապն ամրապնդելու կամ գոնե անցյալը մոռացության չմատնելու համար: Եվ եթե անհրաժեշտություն է լինում տեղափոխել կամ հանել արձանները, ուրեմն անհրաժեշտ է նաև վերաարժևորել պատմությունը:

Պետությունը հասարակական վայրերում արձաններ և հուշակոթողներ տեղադրելու մենաշնորհ ունի: Տեղադրված յուրաքանչյուր արձան հստակ ազդակ է հասարակությանը և նպաստում է գաղափարների տարածմանը

Եթե փորձենք ուսումնասիրել, թե քանի հուշարձան է Երևանի տարածքում տեղադրվել, իսկ հետո ապամոնտաժվել, կամ քանի հուշարձան է փոխել իր տեղը, ապա մոտավոր պատկերացում կկազմենք անկախացումից ի վեր երկրում քաղաքական ու գաղափարախոսական փոփոխությունների մասին։

Երևանում անկախացումից հետո, ըստ քաղաքապետարանի տրամադրած ցուցակի, տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի: 2005-2006 թթ. արձաններ չեն տեղադրվել: Երևանյան արձանների «գլխավոր հերոսները» գրականության, ֆիլմերի («Տղամարդիկ»), արվեստի (Վիլյամ Սարոյան, Առնո Բաբաջանյան), ռազմական ոլորտի ներկայացուցիչներ են (Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ) ու բարեգործներ (Ալեքսանդր Մանթաշով, Գալուստ Գուլբենկյան)։ 2009-ին տեղադրված «Արմենուհի» քանդակից բացի, որը մարմնավորում է հայ կնոջ հավաքական կերպարը, վերջին 10 տարիներին տեղադրված մյուս բոլոր արձանները մարմնավորել են արական սեռի ներկայացուցիչների։ Դրանց մեծամասամբ կարելի է հանդիպել Կենտրոն համայնքում։

http://imyerevan.com/hy/society/view/8655

Փորձենք կարդալ քաղաքը իր արձաններով և հուշարձաններով` սկսելով փոքր կենտրոնից: Քայլենք շրջանաձև այգու միայն մի մասով. գրող Միքայել Նալբանդյանի արձանը, սփյուռքահայ բարերարների ճեմուղին, ապա ռուս և հայ ժողովրդի բարեկամության հուշարձանը, մյուս կողմում` Ասորական ցեղասպանության հուշարձանն է, մի քանի մետր ներքև` հայտնի հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը, անցնում ես փողոցը` բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է, հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող ձեռքերը, այնտեղ է նաև հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի արձանը: Նայում ես ձախ` Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան: Վստահ եմ` ցանկն ամբողջական չէ: Հետո էլի կնոջ արձան է, իգական սեռի մեկ այլ կոլեկտիվ ներկայացում, կյանքի ծառ: Եվ սա դեռ տասը րոպեի ընթացքում:

Քաղաքային միջավայրի հագեցումը հուշարձաններով, որոնք սովորաբար տեղակայված են ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ոճով, աշխատում է արձանի դեմ, համոզված է Արևշատյանը: «Մենք կարող ենք վերցնել Արամ Մանուկյանի, Իսակովի, Այվազովսկու արձանները,- ասում է արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը,- սրանք բոլորը քանդակներ են, որոնք փորձ են անում կրկնել այն էսթետիկան, որը կապված էր խորհրդային էսթետիկայի մոնումենտալ արձանագործության հետ: Բայց այստեղ կա մի կարևոր բայց, այդ էսթետիկան ամբողջ` հասարակական, քաղաքական, տնտեսական համատեքստի ածանցյալն էր: Երբ այդ համատեքստը գոյություն չունի, այդ էսթետիկան պարզապես հիմք չունի, և այն դառնում է կրկնօրինակի կրկնօրինակը, որը վերածվում է պարզապես անեկդոտի։ Արդյունքում մենք գործ ենք ունենում բանալ սիմվոլիզմի հետ, երբ Արամ Մանուկյանը մեջտեղ է գալիս եռագույնի մեջ փաթաթված»: Առաջին Հանրապետության հիմնադրի արձանի տեղադրման վայրը նույնպես միանշանակ չընդունվեց` մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի սովետական մոդերնիստական  ճարտարապետական համալիրի վրա, որի հեղինակները հայտնի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը և Մկրտիչ Մինասյանն են:

Մշակութային կոնֆլիկտ

 

Հետաքրքիր է նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի փորձը, որն իրենից նաև արձանների մասնավոր հավաքածու է ներկայացնում: Գաֆեսճյան կենտրոնը ռոտացիայի սկզբունքով քաղաքի մի հատվածում քանդակներ է տեղադրում, որոնք դուրս են ամեն տեսակ քաղաքային կոնտեքստից:

«Հասարակությունը դեռևս շարունակում է քանդակը ընկալել որպես գաղափարաբանական գործիք,- նկատում է Արևշատյանը,- այսինքն, այդ քանդակները անընդհատ դինամիկ պրոցեսի մեջ են: Նրանք անընդհատ փոխում են իրենց տեղը: Սա շատ կարևոր հանգամանք է, որը հանրային գիտակցության մեջ դժվար է տեղավորվում: Ինչպե՞ս կարող է քանդակը նմանվել անիվների վրա դրված տան, որը կարող ես մի անկյունից մյուսը շարժել: Խոսքն այստեղ այն խորը մշակութային կոնֆլիկտի մասին է, որը տեղի է ունենում հետխորհրդային գիտակցության մեջ»:

Անկախ նրանից, հավանում ենք մենք այդ արձանները թե ոչ, նրանք միավորող հանգույցներ են, որտեղ բախվում են կոթողն ու դրանց մասին կարծրատիպերը:

 

Նալբանդյանի արձանի կողքով՝  օղակաձև այգու միջով, զբոսանքի տասնմեկերորդ րոպեին հիմա արդեն կարելի է հանդիպել ևս մեկ արձանի, որ տեղադրվեց 2018-ի օգոստոսի 23-ին։ Դա Ամստերդամի հայերի կողմից Երևանի 2800 ամյակի առիթով նվիրված կովկասյան հովվաշան արձանն է, որ պետք է պաշտպանի քաղաքը, ինչպես դարերով պաշտպանել է հայաստանցի ընտանիքներն ու դրանց ունեցվածքը։

Երևանի արձանների մեծամասնությունը կարծես էջանիշներ լինեն, որ պետք է հիշեցնեն հասարակությանը անցյալի արժեքների ու մարդկանց մասին․ եռաչափ հիշեցումներ պատմության մասին, որ դարձել են կրթելու գործիքներ։ Հարց է ծագում․ արդյո՞ք կա հարավորություն կամ պահանջարկ ունենալու արձաններ, որ կծառայեն արվեստից իրենց դրված առաքելությանը՝ դուրս գալու ձևի և բովանդակության գծված սահմաններից, պատմելու մարդկային զգացումների և առաջարկելու ապագայի տեսլականներ։

Իսկ մեզ մոտ տեղադրում են հուշարձան՝ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի: Չնայած հիմա շատ բան չեն էլ տեղադրում, տեղադրելուց էլ ոնց պատահի ընտրում են հեղինակին, գործն ու դրա տեղադրման վայրը

Քարը՝http://imyerevan.com/hy/society/view/8649

Ականավոր անձանց հուշարձաններ 

Գրողների արձաններ

Հեծյալների արձաններ

Կիսանդրիներ

Հայոց արքաների արձաններ

Խորհրդանիշ արձաններ

Առասպելական հերոսներ

Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ

Գրական և կինոյի հերոսներ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s