Աչքերդ բացիր ու տես․․․


Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
— Նայի՛ր շուրջդ ու մտապահի՛ր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց:
— Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, – փակի՛ր աչքերդ ու թվի՛ր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
— Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները:
Իմաստունը ժպտալով ասաց.
— Բա՛ց աչքերդ ու տե՛ս, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան… Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, – ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում՝ միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում…
– Հիշի՛ր, եթե դու փնտրում ես միայն վատը, կգտնես վատը՝ երբեք չնկատելով ոչ մի լավ բան… ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա
Աղբյուր՝ ter-hambardzum.net

 


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s