Հատուկ տուր դեպի Վան- Վասպուրական
Ժամանակացույցը՝ մայիսի 5-6-7-8-9 ( 4 գիշեր,5 ցերեկ)
Արժեքը՝ 120000դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ հյուրանոց
- նախաճաշ, ընթրիք
- էքսկուրսավար -թուրքագետ
- տրանսպորտ
- պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
- նավարկությունների արժեքը
- ճամփորդական ապահովագրություն
- բժշկական ապահովագրություն
- մուտքի վիզա 15000դրամ
- Covid թեստ -պետք չէ
Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր
- Ասք ծննդավայրի՝ Չարենցի օր Չարենցի քաղաքում
- Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
- Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»
- Չարենցյան օրերի ամփոփում
Մեր գրականության Վանը
- Սրվանձտյանի հետքերով — Գրոց-Բրոց- Ագռավաքար
- Համբարձման տոնը սիրո երգիչ Քուչակի հետ՝«Դարձյալ յիշեցէք զՔուչակ…»
- Կարդում ենք Նարեկացի՝Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր…
- ԳուրգենՄահարի՝ ասք ծննդավայրի «Այրվող այգեստաններ»
Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:
1.Առաջին փուլ -ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգում:
Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախագիծը բաց է, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:
2. Երկրորդ փուլ- ուխտայց
3. Երրորդ փուլ- ձեռքբերված և ընտրված նյութերի ներկայացում, ֆիլմեր, պատումներ, կլոր սեղան-քննարկումներ մայիսյան 18-րդ հավաքի օրերին
Եղանակի տեսություն
https://www.meteoprog.com/tr/weather/Van/month/may/
Մանրամասն նկարագրություն և ծրագիր

Օր 1 Ծովակն հյուսիսո-Տայլարի եկեղեցի —Երզնկայի (Օղուզլի) Սուրբ Աստվածածին եկեղեցի-Կարմիրվանք՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի -Անի-Տեկոր- Կաղզվանի Եղեգնամոր վանք (Չենգիլի) -Բայազետ
Օրն ամբողջությամբ Անիին է նվիրված։ Կլինենք Անիի ամենատարբեր անկյուններում. հեքիաթային օրը երաշխավորված է, քանի որ չքնաղ Անին բացահայտելու ենք ամենայն մանրակրկտությամբ՝ Անիի Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, Կուսանաց վանք, Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպներ, Մեհյան, բաղնիք, այլ կոթողներ,
Գիշերակաց Բայազետ AGA HOTEL
Օր 2-Երազանքի հետևից կամ՝ ճանապարհ, որ ձգվում է Արարատի լանջերից դեպի Վան
Բերկրիի ջրվեժ-Մհերի դուռ —Արճակ լիճ-Վանա կատուներ-Վանի պատմության թանգարան-Վանի բերդ և Ուրարտական արքաների դամբարան-Վարագավանք
Այսօր էլ բացահայտելու ենք Վան քաղաքը՝ աշխարհի հնագույն ու հետաքրքրագույն վայրերից մեկը։ Այցի կգնանք Վանա կատուներին, ապա նաև Վանի պատմության թանգարան։ Այնուհետև, կբարձրանանք Վանի տպավորիչ բերդը, ուր այցի կգնանք նաև ուրարտական արքաների դամբարան։ Օրվա երկրորդ կեսին կլինենք մեր ամենանշանակալի սրբավայրերից մեկում՝ Վարագավանքում։ Կտեսնենք նաև Ագռավաքարն ու կփորձենք բացել Մհերի դուռը։ Կլինենք Արճակ լճի ափին, որի աղի ջուրը խմողը, ըստ ավանդության, քաղցր ձայն կունենա։
- Վարագավանք կամ Արճակ (ըստ խմբի որոշման)
Ընթրիք և գիշերակաց Վանում։
Օր 3
Հայոց ձոր և Հայկաբերդ-Մենուայի (Շամիրամի) ջրանցք-Խոշաբի բերդ-Սուրբ Բարդուղիմեոսի վանք-Զորադիրի Սբ Էջմիածին եկեղեցի-Վանադովկիա (Հադամակերտ)-Շատախ․ կամուրջ և աղբյուր-ջրվեժ
Մեր ճանապարհը կշարունակենք Հայոց ձոր գավառ, ուր կտեսնենք Հայկաբերդը, որտեղ, ըստ մեր առասպելների, տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը, ապա Խոշաբի տպավորիչ ու հզոր բերդը։ Այսօր մեզ են սպասում նաև այլ հրաշալի կոթողներ՝ Սուրբ Բարդուղիմեոսի հոյակերտ վանքը, ինչպես և Զորադիրի Սբ Էջմիածին յուրօրինակ եկեղեցին։ Ժամանակի առկայության և խմբի անդամների ցանկության դեպքում Շատախում կլինենք բացառիկ աղբյուր-ջրվեժին հյուր։
Ընթրիք և գիշերակաց Վանում։
Օր 4. Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր…
Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի- Նարեկացու ճգնարան -Սբ Թովմաս եկեղեցի (թեթև քայլարշավ)-Խլաթ- Արծկե-Դատվան
Այս օրն էլ անչափ գեղեցիկ է, չէ՞ որ անցնելու ենք Վանա լճի ափերով, ինչպես նաև վայելելու ենք Սիփանի և Նեմրութի հրաշք տեսարանները։ Վանա լճի ափին գտնվող պատմական Խլաթ, Արծկե քաղաքներն էլ են մեր ճանապարհին։ Մեքենան մեզ կբարձրացնի Նեմրութի խառնարան, որտեղից բացվում է Վանա լճի չքնաղագույն տեսարանը։ Խլաթում կտեսնենք պատմական քարանձավային քաղաքն ու հայկական խաչքարերը, իսկ Արծկեում կքայլենք դեպի Սքանչելագործ վանք։ Եվ այս ամենը, Սիփանի հրաշք տեսարանի ուղեկցությամբ։
Գիշերակաց Մուշում
MİR SARAY HOTEL
Օր 5. Մուշ- Սուլուխ Դատվան- Կարս-Ախալքալաք-Երևան
Էն Մշո դաշտ, կըսին, հինգ հարիր գեղ էր,
Էն Մշո ջուր, կըսին, հիվընդի դեղ էր․․․
Վաղ առավոտյան կգնանք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի, այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ՝ տեսնելու Սուլուխի և Հովվի նշանավոր կամուրջները:
Բացառիկ մեր ուղևորությունը կշարունակենք՝ հասնելով Կարս՝ մեր ճանապարհին նշանավոր վայրեր այցերով։ Կայցելենք Կարսի պատմության թանգարան, որտեղ պահվում են Կարսի դարավոր պատմության վկայություններ, այդ թվում՝ գտածոներ Անիից ու շրջակայքից, ինչպես նաև Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը։ Մեր հաջորդ քայլը կլինի շրջայցը Կարսում՝ Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջն ու Չարենցի տան վայր այցելությունը։ Օրվա ծրագիրը կավարտենք Կարսի Գմբեթ կոչվող եկեղեցի կամ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի այցով, որը քաղաքի անմիջական հարևանությամբ է, հայկական և ցարական տներ։

Վերադարձ՝ Կարս- Ախալքալաք- Երևան։
Մասնակիցներ՝ (ցուցակը ճշտվում է)
- Անտոնյան Հերմինե
- Պետրոսյան Կարինե
- Ներսիսյան Արևիկ
- Մելքոնյան Անահիտ
- Մովսիսյան Նունե
- Աբրահամյան Տաթևիկ
- Մովսիսյան Արմինե
- Առաքելյան Լիլիթ
- Սարգսյան Ելենա
- Հարությունյան Թամար
- Գրիգորյան Անահիտ
- Ամիրխանյան Անահիտ
- Սարգսյան Հասմիկ
Նախապատրաստական աշխատանքներ
Ուխտայցի իմ խորհրդանիշը
Մովսիսյան Նունե-Գեղեցկություն կամ ուղղակի Վան
Հաջորդ կանգառը՝ Վասպուրական աշխարհ
Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…

























Նախորդ ճամփորդությունից
Ուղիղ եթեր