Ռաբինդրանաթ Թագոր«Աղոթք»
Թույլ տուր ոչ թե աղոթել վտանգներից խուսափելու համար, այլ անվախ լինել դրանց դիմակայելու համար:
Թույլ տուր ոչ թե աղոթել վտանգներից խուսափելու համար, այլ անվախ լինել դրանց դիմակայելու համար:
Այս շարքը տրամադրել է Արտաշես Էմինը Գևորգ Էմինի արխիվից։ Արմիկ, Արմիկ, Դու տղայի ունես մարմին, Բարակ մարմին, Կրակ մարմին, – Որպես եղեգ գարնանային… Ախ, կուզեի մոտս գայիր, – Բարակ մարմինդ տայիր, Քեզ գգվեի, դողայի, Գիրկս առած քեզ դող տայի Որպես քնքուշ մի տղայի… Արմիկ, Արմիկ, Դու շրթունքներ ունես կարմիր, – Հաստ շրթունքներ կրքաբորբոք, Ամռան արև, կրակ … More Եղիշե Չարենցի քիչ հայտնի բանաստեղծությունները
Ցայգային Պիտի սիրեմ, պարմանի Հին իշխանի մը նըման, Հիւանդ հոգին՝ քրմական Աղջըկան մը պարուհի։ Հին իշխանի մը նըման, Ես ընե՜մ սիրտըս վայրի՝ Աջըկան մը պարուհի Շընորհներուն խնկաման։
Լևոն-Զավեն Սյուրմելյան (1905 — 1995), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու`«Լույս զվարթ»` Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը ։ Ծանր ճակատագիր է ունեցել։ 1915 թ. զրկվել է ծնողներից և ապաստանել տարբեր որբանոցներում (Երևան, Նոր Բայազետ, Ղարաքիլիսա)։ Սովորել է Արմաշի երկրագործական վարժարանում և այդ վարժարանի հետ ներգաղթել Հայաստան և մեկ տարուց ավելի ապաստան գտել Նոր Բայազետի … More Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/
ՉՈՐԱՑԱԾ ՆԱՐՆՋԵՆՈւ ԵՐԳԸ Կտրիր, փայտահատ, Կտրիր ստվերս, Որ իմ մերկությունը Չտեսնեմ այլևս: Ոչ շնչում եմ արդեն, Ոչ սոսափում եմ, Հայելիների միջև Ես տառապում եմ:
Թե դատարկ է անցյալդ, Ի՞նչ իմանաս` Հուշն ինչ է: Պ. Սևակ Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի» համար պարտական է Ֆիամետային…
Եթե մեռնե՜լ… Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…