Լեռ Կամսար.Խնդրում եմ` ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ…


(Գրական դիմանկարի փոխարէն) Ես դեդուկտիւ ծնունդ եմ: Մինչ ուրիշներն իրենց կեանքի վերջում են ասում «ունայնութիւն ունայնութեանց»՝ մանրամասն ապրելուց յետոյ, ես ծնուելիս ասացի: Մի ուրիշն իմ տեղ լինէր՝ այդ ասելուց յետոյ այլեւս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թէ ինչքան է այդ կեանքն ունայն: Реклама

Լեռ Կամսար/ Ler Kamsar/ Цитаты


Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։ Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։ Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ … More Լեռ Կամսար/ Ler Kamsar/ Цитаты

Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր


«Տաղանդավոր զրպարտողը» 70-ականների վերջին և 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով  (բառիս բուն իմաստով) Լեռ Կամսարից որևէ ֆելիետոն մամուլ խցկել, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկի ժամանակ  հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։ Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չեն տպում, գոնե վերցնեն և կարդան նյութը, … More Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր