Ուիլյամ Ֆոլքներ «Նոբելյան բանախոսություն»


  Ես գիտեմ, որ այս պարգևն ինձ չի տրվել իմ  անձի համար, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգին ունենալով իբրև նյութ ու դրա հիման վրա ստեղծելու այն, ինչ նախկինում գոյություն չի ունեցել: Դրա համար ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ … More Ուիլյամ Ֆոլքներ «Նոբելյան բանախոսություն»

Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է


Մտահոգություն Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Իսկ ավագ դպրոցում սովորողի դեպքում այս ամենին գումարվում է նաև իր ընտրած մասնագիտական կրթությանը պատրաստվելու կամ արդեն այդ մասնագիտությունը սովորելու (եթե ավագ դպրոցում … More Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է

ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ. «Փողկապները»/ Camilo José Cela


Ինչպես հավաստիացնում են սոցիոլոգները (իսկ մենք մեզ թույլ ենք տալիս կարծել, որ նրանք իրենց փաստարկներն ունեն դրանում մեզ հավաստիացնելու), պատերազմները, համաճարակները, սովը, աղետներն ու նմանօրինակ երևույթները, սովորաբար, ենթադրում են բարոյականության անկում, հոգու հաղորդակից անոթների հավասարակշռության խախտում:

Գարսիա Լորկա/ Federico García Lorca


Գարսիա Լորկայի սիրեկանի անունը հայտնի է դարձել 70 տարի անց Ֆեդերիկո Գարսիա Լորկայի սիրեցյալի ինքնությունը, ում բանաստեղծը կրքոտ նամակներ էր գրում իր կյանքի վերջին տարիներին, այդպես էլ գաղտնի էր մնացել իսպանական քաղաքացիական պատերազմում նրա սպանությունից ի վեր: Շուրջ 70 տարի հետո այդ անունն, ի վերջո, հայտնի է դարձել:

«Ձմեռ» մեդիաօլիմպիադա


Ուսումնական նախագիծ 1.Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Եղիշե Չարենց.«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»


Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից   ՎԵՃ     Տանից դուրս եկանք: Սպանդարյանով գնում էինք, եթե չեմ սխալվում, դեպի Գրողների տուն:   Չարենցն այդ օրը նյարդային վիճակի մեջ էր, գրգռված, մի փոքր առիթ բավական էր, որ սուր խոսքեր ասի, խայթի:   Երկար ժամանակ լուռ էր: Ճանապարհին հանդիպեց մի կին: Չարենցը ո՜չ բարև տվեց, ո՜չ բարևն … More Եղիշե Չարենց.«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»