Ուսումնական նախագիծ- Վահան Տերյան (12-րդ դասարան)


Իմ Տերյանը Տերյանը ժամանակակիցների հուշերում «Հայ գրականության գալիք օրը» հոդվածի վերլուծություն «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն Վահան Տերյանի անծանոթ նամակը Նամականի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն  «Երկիր Նաիրի» ժողովածուն Սիրո տերյանական ըմբռնումը Վահան Տերյանի մասին Реклама

Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»


Ա Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի … More Վահան Տերյան «Հոգևոր Հայաստան»

Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է


Մտահոգություն Տեղեկատվական բազմաբնույթ միջոցներն անասելի մեծ հնարավորություններ են բացում երեխայի առջև, և այսօր դժվար կլինի բավարարել նրա հետաքրքրությունները, եթե կազմակերպվող ուսումնական գործունեությունը չքայլի ժամանակին համընթաց: Այլ պարագայում այն կվերածվի ուղղակի ձանձրալի գործընթացի: Իսկ ավագ դպրոցում սովորողի դեպքում այս ամենին գումարվում է նաև իր ընտրած մասնագիտական կրթությանը պատրաստվելու կամ արդեն այդ մասնագիտությունը սովորելու (եթե ավագ դպրոցում … More Պետական ավարտական, միասնական քննություններին պատրաստվելը սովորողի ինքնուրույն անհատական աշխատանքն է

«Գրական անկյուն»


Աշնանային բաց հավաքի շրջանակում «Գրական անկյուն» ուսումնական նախագծով ստեղծեցինք ուսումնական էլեկտրոնային փաթեթ` նվիրված Պարույր Սևակին: Ուսումնական փաթեթի ստեղծումը սովորողների և ուսուցչի ուսումնական-ստեղծագործական աշխատանքն է, որը ենթադրում է. ա) նյութերի, հոդվածների, տեսանյութերի ստեղծում

Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը


Վլադիմիր Կիրակոսյան Արևմտահայ իրականությունը հայ մտավորականության համար տասնամյակներ շարունակ փորձության քար է եղել դեպի լայն աշխարհ նրա ոգու և մտքի թռիչքների ճանապարհին, հոգեկան խոր դրամա, որ ապրել են գրեթե բոլորը, առավել մեծ չափով՝ առավել մեծերը: Ամեն անգամ այս առիթով չես կարող չհիշել Թումանյանի դասական տողերը.