Հովհաննես Թումանյան. կենսագրություն


Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի … More Հովհաննես Թումանյան. կենսագրություն

Սևակի մեծ սերը. Սուլամիթա Ֆրիդբուրգ


Թե դատարկ է անցյալդ, Ի՞նչ իմանաս` Հուշն ինչ է: Պ. Սևակ Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…

Կենսագրությունը


Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ: