Ուիլյամ Ֆոլքներ «Նոբելյան բանախոսություն»


  Ես գիտեմ, որ այս պարգևն ինձ չի տրվել իմ  անձի համար, այլ իմ աշխատանքի, կյանքի աշխատանքի, մարդկային հոգու ծանր աշխատանքի և տառապանքի դիմաց, ոչ թե հանուն փառքի ու շահի, այլ մարդկային հոգին ունենալով իբրև նյութ ու դրա հիման վրա ստեղծելու այն, ինչ նախկինում գոյություն չի ունեցել: Դրա համար ընդունում եմ, որ այս մրցանակը հենց ինձ … More Ուիլյամ Ֆոլքներ «Նոբելյան բանախոսություն»

Գարսիա Լորկա/ Federico García Lorca


Գարսիա Լորկայի սիրեկանի անունը հայտնի է դարձել 70 տարի անց Ֆեդերիկո Գարսիա Լորկայի սիրեցյալի ինքնությունը, ում բանաստեղծը կրքոտ նամակներ էր գրում իր կյանքի վերջին տարիներին, այդպես էլ գաղտնի էր մնացել իսպանական քաղաքացիական պատերազմում նրա սպանությունից ի վեր: Շուրջ 70 տարի հետո այդ անունն, ի վերջո, հայտնի է դարձել:

«Ձմեռ» մեդիաօլիմպիադա


Ուսումնական նախագիծ 1.Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Նորից կրկնուսուցման մասին


Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են. ա) ապահովելու որակյալ կրթություն բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին Ավագ դպրոցը կոչված է ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանում է միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության … More Նորից կրկնուսուցման մասին

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ


Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Գաբրիել Գարսիա Մարկես. հրաշք վաճառող բարի աճպարարը


Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած — առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող:

Սուրբ ծննդյան հեքիաթ


Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում: