ԿՈԲՈ ԱԲԵ «Կարմիր բոժոժ» /kobo-abe


Այն օրերին ես ծայրահեղ կարիքի մեջ էի ապրում: Չնայած դրան` համարյա չէի զգում ողբալի վիճակս: Աղքատությունը նույնքան բնականորեն էր սերտաճել ինձ, որքան սեփական կաշիս: Թերևս աղքատությունն ինձ ծառայում էր որպես մանվածք, որից ես գործում էի իմ վիպակներն ու պատմվածքները: Առանձնապես` այս «Կարմիր բոժոժը», որն ասես իմ մի մասնիկը լիներ: Ըստ երևույթին, գործ ստեղծելու համար գրողը … More ԿՈԲՈ ԱԲԵ «Կարմիր բոժոժ» /kobo-abe

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «Գելը»/ Tumanyan Hovhannes


ԳԵԼԸ1 Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։ Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։ Տանտերը բուխարին … More ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «Գելը»/ Tumanyan Hovhannes

Վիլյամ Սարոյան- «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»/ William Saroyan


Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը     Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակ հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը` նա արթնացրեց ինձ։— Արա՛մ,— ասաց նա։Անկողնից վեր … More Վիլյամ Սարոյան- «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»/ William Saroyan

Խուլիո Կորտասար- ՃԱՇԻՑ ՀԵՏՈ / Julio Cortázar


Խուլիո Կորտասար (իսպաներեն` Julio Cortázar, իսկական անունը` Խուլես Ֆլորենսիո Կորտասար, 1914, օգոստոսի 26 — 1984, փետրվարի 12), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ: Ծնվել է 1914-ին Բրյուսելում` արգենտինացու ընտանիքում: Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպ, նորարար գրողներից է համարվում, կարճ պատմվածքի, արձակ բանաստեղծության վարպետ, ուշագրավ վեպերի հեղինակ: Նա, դասական կարծրատիպերը կոտրելով, լատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբն ազդարարեց` խուսափելով ուղղագիծ պատումից: Կորտասարի հերոսները լիակատար անկախություն ունեն և օժտված են մինչ այդ … More Խուլիո Կորտասար- ՃԱՇԻՑ ՀԵՏՈ / Julio Cortázar

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ — ՀՈՐՍ ՃԱՄՊՐՈՒԿԸ


Մահկանացուն կնքելուց երկու տարի առաջ հայրս գրվածքներով, ձեռագրերով ու նոթատետրերով լցված փոքրիկ ճամպրուկն ինձ հանձնեց: Սովորական կատակասեր-ծաղրալից կեցվածքն ընդունելով` ասաց, թե ցանկանում է, որ ընթերցեմ իր հեռանալուց, ասել է` մահանալուց հետո: ՙՊարզապես աչքի անցկացրու, – ասաց մտահոգ: – Տես, մեջը օգտագործելու արժանի բան կա՞: Գուցե, երբ արդեն հեռացած կլինեմ, հատընտիր կկազմես և կհրատարակես՚:Իմ աշխատասենյակում էինք, … More ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ — ՀՈՐՍ ՃԱՄՊՐՈՒԿԸ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ»


Նվիրվում է Գուրգեն Մահարուն, ուրիշ չավ բան չունի հեղինակը Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ, և սիրտս թաքուն սպասում Է ծեծին։ Գուցեև Էությունս լցվում Է որևէ … More ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ»

ԿԱՄԻԼԻՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ. «Փողկապները»/ Camilo José Cela


Ինչպես հավաստիացնում են սոցիոլոգները (իսկ մենք մեզ թույլ ենք տալիս կարծել, որ նրանք իրենց փաստարկներն ունեն դրանում մեզ հավաստիացնելու), պատերազմները, համաճարակները, սովը, աղետներն ու նմանօրինակ երևույթները, սովորաբար, ենթադրում են բարոյականության անկում, հոգու հաղորդակից անոթների հավասարակշռության խախտում: