«Ճանաչենք Հայաստանը» երկարաժամկետ նախագիծ


Առաջարկում եմ «Ճանաչենք Հայաստանը» երկարաժամկետ ուսումնահետազոտական նախագիծ, որին կարող են միանալ տարբեր դասարանների  և ուրիշ դպրոցների սովորողներ, դասավանդողներ և  բոլոր ցանկացողները:

Նախագծի նկարագրությունը

 «Ճանաչենք Հայաստանը» նախագծի մասնակիցները  իրենց գործունեության ընթացքում հնարավորություն կունենան իրենց համար բնության հրաշքներ բացահայտելու Հայաստանում և ոչ միայն: Շարունակելու ենք արդեն սկսած արշավները և համախմբելու ավելի ու ավելի շատ սովորողների, ովքեր սիրում են ճամփորդել, բարձունքներ հաղթահարել, ուզում են ճանաչել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, խոնարհված եկեղեցիներն ու պատմամշակութային արժեքները, սիրում են արկածներ:

Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:Նախագծի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են:

Առաջին փուլը նախատեսված է  onlajn քննարկումների, հետազոտական աշխատանքների, լրացուցիչ նյութերի ձեռքբերման և համակարգման համար:

Երկրորդ փուլում կհամակարգվեն ձեռքբերված նյութերը, աշխատանքային խմբի հավաքների ժամանակ կորոշվեն, թե ովքեր են մասնակցելու հաջորդ փուլի աշխատանքներին,  այսինքն՝ ճամփորդությանը:  Կլրացվեն արդեն եղած ուսումնական փաթեթները, կստեղծվեն նորերը:

Արման Ավետյան- Զովունիի հուշարձանախումբը

Ինա Միրզոյան- Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի

Միլենա Մկրտչյան- Եղիպատրուշ գյուղը

Մերի Կարապետյան —Քասախի կիրճ.  Աստվածընկալ եկեղեցի

Միլենա Մկրտչյան —Մեր երթուղին

Երրորդ փուլում նախատեսվում  ճամփորդություն՝ այս անգամ  դեպի Արագածոտնի մարզ՝

  • պատմամշակութային արժեքները տեսնելու
  • կարդացածն ու աչքով տեսածը համադրելու
  • քայլարշավ, հաճելի մարդիկ, ազատ շփում, վայրի բնություն, արկածներ…
  • կրթահամալիրի մասին տեղեկությունների, կրթական ծրագրերի տարածում
  • Հայաստանի գյուղերը՝ Հարթավան, Քուչակ, Եղիպատրուշ, Ուշի
  • Հայաստանի գետերը. Էկոլոգիական խնդիրներ-Քասաղ գետ
  • տեղի բնակչության նիստուկացին,    բարքերին ու ազգային սովորույթներին ծանոթանալու հնարավորություն

Չորրորդ փուլը  յուրատեսակ հաշվետվության փուլ է՝  նկարաշարեր, ֆիլմեր, հոդվածներ:
Պատմաճանաչողական պտույտ Արա լեռան շուրջ
Հոկտեմբերի 14
«Թանգարան բաց երկնքի տակ». այսպես են արտահայտվել բազմաթիվ հանրահայտ մարդիկ մեր երկրի մասին` բնավ չպատկերացնելով, որ մենք` հայերս, չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը:
Արշավներ և քայլարշավներ, ֆոտոարշավներ, հեծանվային արշավներ:

Նախորդ ճամփորդության հղումները
Կենսամշակութային քայլարշավ. Եղիպատրուշ
Եղիպատրուշ գյուղն ու նրա մարդիկ
Ուշիի Սբ Սարգիս վանքը

Կարող են մասնակցել ոչ միայն ակտիվ հանգստի սիրահարները, այլ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն բնության և ազգագրության նկատմամբ: Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել  բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը:

Սկզբում  կուղևորվենք Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի: Աստվածընկալից  կգնանք Քուչակի Սբ. Աստվածածին եկեղեցի, որտեղից կմեկնենք Եղիպատրուշ, որի գեղեցկությունը դաջվելու է բոլորիս հիշողություններում: Կլինենք գյուղի միջնակարգ դպրոցում: Հանդիպումից հետո գյուղի սովորողների հետ կքայլենք դեպի գյուղի եկեղեցի: Պայմանավորվածության համաձայն՝ անտառապահի բեռնատար մեքենայով կշարունակենք ճանապարհը մինչև Պողոս- Պետրոս եկեղեցի: Օրվա վերջում կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները:
Ճամփորդությունից հետո…

Չքնաղ են Հայաստանի գյուղերը
Ճանաչենք Հայաստանը
Օր, որը տոն դարձավ
Դեպի Ապարան


Оставьте комментарий