Մուշեղ Գալշոյան «Սպասում»


Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր: ”Le Mercure musical” ամսագրի … More Մուշեղ Գալշոյան «Սպասում»

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ. ՄԱՀԱՐԻ-ՍԵՎԱԿ ԿԱՊԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ…


Կա հանիրավի տարածված կարծիք, իբր Գուրգեն Մահարին մեղադրել է Պարույր Սեւակին բանագողության մեջ եւ վերջինս թշնամացել է գրական ավագ ընկերոջ ու բարեկամի հետ… Ես չեմ կիսել այդ կարծիքը եւ գրել եմ այդ մասին [1]: Սակայն իմ հրապարակումն այն ժամանակ ուներ ավելի ինտուիտիվ, քան փաստացի հիմքեր: Բարեբախտաբար ի հայտ եկան նոր նյութեր, որոնք գտան իրենց տեղը … More ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ. ՄԱՀԱՐԻ-ՍԵՎԱԿ ԿԱՊԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ…

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»


1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը… Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր … More ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»

Ինքնակենսագրություն


Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել: Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան: … More Ինքնակենսագրություն