Խելք ծախողի հեքիաթը


Ըստ Խոյի բարբառի

Ըլնել չիլնել, մե թաքավոր ըլնել: Մե օր էս թաքավորը տուս իկալ ման կյալուիր քաղաքի մեչ,որ տըսնը, թե ինչ կը- չըկը: Մեկ էլ տսնալ,մե դուքյանի ճակատին կիրածի՝ ՙՙԽելք եմ ծախել՚՚: Խելքը դո՞ր կծախվի: Մտնել նես.
-Այ դուքանչի,-ասել,-դո՞ւզ որ խելք ես ծախել:
-Խա, թաքավորն ապրած կենա, խելք եմ ծախել:
-Բը, ինչքա՞ն ես ասել:
-Հիսուն ոսկի:
Առ քոնը հիսուն ոսկի,-ասել թաքավորը,- դե տու տսնամ խելքը:
-Քել,- ասել,-կանոխ կիկյաս կտանես:
Էն մե օրը թաքավորն իկյալ, որ իր առած խելքը տանի, խանութպանն ասել.
-Ինչ որ անելու ես, մտածելով ար:
Թաքավորը տսնալ,որ խափվէ,մե կուշտ ծըղզալ, թողնել էթալ իրա պալատը: Մեկ էլ որ հիշել իրա առածը խելքը, թե՝ ինչ անելու ես մտածելով ար, տսնալ, որ իր առածը խելոք խելքա:
Էդ օրվնեն էս թաքավորը սովորություն ի անել՝ նստի ,թե կայնի, ուտի, թե խմի՝ ասել ու ծըղզալ. -ԻՆչ որ անելու ես՝ մտածելով ար:
Մըկը ստարը ստէ թոնենք էթանք պատմենք թաքավորի կնգանից: Էս էլ հարամ կաթնակեր ի: Դառնալ վոզիրի սիրածը: Ըտանք պայմանավորվել են, որ թրաշողը պտի թրաշելուց կտրի թաքավորի վիզը, վեզիրն էլ տառնա թաքավոր:
Էտ օրը, թրաշողը իկյալ, որ թրաշի, էս թաքավորի միտն րնգնել իրա սիրած խոսքը ու ծըղզալ.
-Ինչ անելու ես՝ մտածելով ար:
Ըտէ թրաշողը ընգնել թաքավորի ոտերը, թե ես մեղավոր չեմ, սաղ քո կնիկն ու վեզիրն են արէ: Սաղ պատմել, թաքավորն իմանալ, հրամայել որ կտրեն ըտանց կլոխները:
Թաքավորըն ըլնել էթալ ծախողի մոտը, մե խարիր ոսկի էլ տալ, ասել.
-Իսկականից, որ ճիշտ ես էր ասել: Քո ծախած խելքը շատ մարդկանց կօգնի: Ու թող մարդիկ սովորեն ու հիշեն, որ մե պան անելեն առաջ, պտի լավ մտածեն:





Оставьте комментарий