Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…


Մի կանաչ-կանաչ լեռնաշխարհ, ծաղկոտ-ծիծաղկոտ մի ձորահովիտ, որտեղ դժվար էր որոշելը` խո՞տն էր շատ, թե՞ ծաղիկ-ծաղկունքը: Առավոտ էր, լուսաբաց էր, աղոթարան, ու լուսաբացի դող ու սարսուռով էր լցված ամեն ծիլ ու խոտ, ամեն ճյուղ ու շյուղ: Ցող էր շարվել ամեն խոտի, ամեն տերևի ու թփի վրա, ցողոտ-շաղոտ էին բոլոր ծաղիկների աչքերը: Արդեն չեմ էլ հիշում` երբ արթնացանք, … More Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…

Եղիշե Չարենց «Երեք երգ տխրադալուկ աղջկան» / Exhishe Charenc


Եղիշե Չարենցը իր առաջին  «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկին  որպես բնաբան  կցել է ֆրանսիացի բանաստեղծ  Ալբերտ Սամենի տողերը. Աստղիկ Ղոնդախչյանին Et c’etait le dernier amour du soir antigue… (Եվ այս վերջին սերն է վաղնջական գիշերվաս») ALBERT SAMAIN

Վիլյամ Սարոյան «Հանդիպում Եղիշե Չարենցի հետ»


«Հունիսյան օր մըն էր, ցերեկեն վերջ՝ 1935 թվականին: Եվ այդ օրեն Չարենց մնաց իմ խոհերուս մեջ: Միշտ նպատակ ունեի գրել Չարենցի մասին: Սակայն չեմ գրած շարք մը պատճառներով: Առաջին, որովհետև գրելիքս կրնար սխալ հասկացվիլ և Չարենցը մատնել անել կացության կամ անոր պատճառել մտահոգություն, անձնական դժվարություն, թերևս նույնիսկ դժբախտություն: Ես կարող չէի նման պատասխանատվություն մը կրել … More Վիլյամ Սարոյան «Հանդիպում Եղիշե Չարենցի հետ»

Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր


«Տաղանդավոր զրպարտողը» 70-ականների վերջին և 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով  (բառիս բուն իմաստով) Լեռ Կամսարից որևէ ֆելիետոն մամուլ խցկել, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկի ժամանակ  հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։ Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չեն տպում, գոնե վերցնեն և կարդան նյութը, … More Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր

Եղիշե Չարենցի քիչ հայտնի բանաստեղծությունները


Այս շարքը տրամադրել է Արտաշես Էմինը Գևորգ Էմինի արխիվից։ Արմիկ, Արմիկ, Դու տղայի ունես մարմին, Բարակ մարմին, Կրակ մարմին, – Որպես եղեգ գարնանային… Ախ, կուզեի մոտս գայիր, – Բարակ մարմինդ տայիր, Քեզ գգվեի, դողայի, Գիրկս առած քեզ դող տայի Որպես քնքուշ մի տղայի… Արմիկ, Արմիկ, Դու շրթունքներ ունես կարմիր, – Հաստ շրթունքներ կրքաբորբոք, Ամռան արև, կրակ … More Եղիշե Չարենցի քիչ հայտնի բանաստեղծությունները

Գուրգեն Մահարի.ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ


«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի և ոչ հարգելի պատճառներով և եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետև հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա»,- այսպիսի խորհուրդ էր տալիս գրչակից ընկերներին հայ նշանավոր գրող Գուրգեն Մահարին (1903-1969 ), և … More Գուրգեն Մահարի.ՍԵՐ ԱՌ ԵՐԵՎԱՆ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ.ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ


Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական:

«Գրական անկյուն»


Աշնանային բաց հավաքի շրջանակում «Գրական անկյուն» ուսումնական նախագծով ստեղծեցինք ուսումնական էլեկտրոնային փաթեթ` նվիրված Պարույր Սևակին: Ուսումնական փաթեթի ստեղծումը սովորողների և ուսուցչի ուսումնական-ստեղծագործական աշխատանքն է, որը ենթադրում է. ա) նյութերի, հոդվածների, տեսանյութերի ստեղծում