ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ. ՄԱՀԱՐԻ-ՍԵՎԱԿ ԿԱՊԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ…


Կա հանիրավի տարածված կարծիք, իբր Գուրգեն Մահարին մեղադրել է Պարույր Սեւակին բանագողության մեջ եւ վերջինս թշնամացել է գրական ավագ ընկերոջ ու բարեկամի հետ… Ես չեմ կիսել այդ կարծիքը եւ գրել եմ այդ մասին [1]: Սակայն իմ հրապարակումն այն ժամանակ ուներ ավելի ինտուիտիվ, քան փաստացի հիմքեր: Բարեբախտաբար ի հայտ եկան նոր նյութեր, որոնք գտան իրենց տեղը … More ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ. ՄԱՀԱՐԻ-ՍԵՎԱԿ ԿԱՊԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ…

Պ.Սևակ-Ֆ.Շիլլեր. գրական-պատմական առնչություն/ Paroujr Sevak- Friedrich Schiller


Պարոյր Սեւակ 1965-ին լոյս ընծայեց իր  «Եռաձայն պատարագ» պոեմը: Այնտեղ է յայտնի կրկնասացութիւնը`  «ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց», որ կ’արտայայտէ գործին բովանդակութիւնը` որպէս եղեռնապատում, որպէս արդարութեան եւ հատուցման պահանջագիր, որպէս եղեռնէն վերապրումի եւ վերականգնումի վկայարան:

Սևակի մեծ սերը. Սուլամիթա Ֆրիդբուրգ


Թե դատարկ է անցյալդ, Ի՞նչ իմանաս` Հուշն ինչ է: Պ. Սևակ Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…

Նամակներ Սուլամիթային


«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի… Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ … More Նամակներ Սուլամիթային

Կենսագրությունը


Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ: