Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…


Մի կանաչ-կանաչ լեռնաշխարհ, ծաղկոտ-ծիծաղկոտ մի ձորահովիտ, որտեղ դժվար էր որոշելը` խո՞տն էր շատ, թե՞ ծաղիկ-ծաղկունքը: Առավոտ էր, լուսաբաց էր, աղոթարան, ու լուսաբացի դող ու սարսուռով էր լցված ամեն ծիլ ու խոտ, ամեն ճյուղ ու շյուղ: Ցող էր շարվել ամեն խոտի, ամեն տերևի ու թփի վրա, ցողոտ-շաղոտ էին բոլոր ծաղիկների աչքերը: Արդեն չեմ էլ հիշում` երբ արթնացանք, … More Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…

Շքեղ ու հպարտ Անի…


Քանդված, բայց  հպարտ …Կիսավեր, բայց  հպարտ…Շքեղ ու հպարտ  Անի… Կարսից դեպի Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց  դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը: Վախ, անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում հայ ուխտավորին Անիի ճանապարհին: Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:

Եղիշե Չարենց «Երեք երգ տխրադալուկ աղջկան» / Exhishe Charenc


Եղիշե Չարենցը իր առաջին  «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկին  որպես բնաբան  կցել է ֆրանսիացի բանաստեղծ  Ալբերտ Սամենի տողերը. Աստղիկ Ղոնդախչյանին Et c’etait le dernier amour du soir antigue… (Եվ այս վերջին սերն է վաղնջական գիշերվաս») ALBERT SAMAIN

Ուսումնական նախագիծ- Ուխտագնացություն


Ուխտագնացություն պատմական Հայաստան Շրջագայության տևողությունը-   4 օր (3 գիշեր, 4 ցերեկ) Շրջագայության ժամանակացույցը-  Ապրիլի 28- մայիսի 1 Երթուղին- Երևան —Գյումրի – Ախալքալաք- Ակթաշ- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ)—Կարս-Սարիղամիշ—Իգդիր—Բայազետ— Բերկրի (գիշերակաց)——Վան — (գիշերակաց)— Աղթամար—Կտուց-Լիմ- Բերկրի- (գիշերակաց)- Արդահան-Անի- Ակթաշ -Ախալքալաք-Գյումրի-Երևան