Կարդում ենք Չարենց Չարենցի քաղաքում


Վան-Վասպուրական
Երթուղին
Երևան- Գյումրի- Ախալքալաք-Կարծախ (Ակթաշ )- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ) -Անի- Բայազետ—Վան- -Մուշ-Կարս- Կարծախ- Ախալքալաք- Գյումրի- Երևան

Ժամանակացույցը՝ մայիսի 10-11-12-13 ( 3 գիշեր,4 ցերեկ)
Արժեքը՝ 112000դրամ, որը ներառում է՝

  • բարձրակարգ հյուրանոց
  • նախաճաշ, ընթրիք
  • էքսկուրսավար -թուրքագետ
  • տրանսպորտ
  • պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
  • նավարկությունների արժեքը
  • ճամփորդական ապահովագրություն
  • բժշկական ապահովագրություն
  • մուտքի վիզա 15000դրամ

Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր

  • Ասք ծննդավայրի՝ Չարենցի օր Չարենցի քաղաքում
  • Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
  • Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»
  • Չարենցյան օրերի ամփոփում Կարսում
  • Կարդում ենք Նարեկացի«Աչքն  ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր…»-Վանում

Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

1.Առաջին փուլ  -ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգում:
Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախագիծը բաց է, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:

2. Երկրորդ փուլ- ուխտայց

3. Երրորդ փուլ- ձեռքբերված և ընտրված նյութերի ներկայացում, ֆիլմեր, պատումներ, կլոր սեղան-քննարկումներ մայիսյան 19-րդ հավաքի օրերին

Եղանակի տեսություն՝ https://www.meteoprog.com/tr/weather/Van/month/may

Օր առաջին— Երևանից դեպի հռչակավոր Անի

Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ-Ծովակն Հյուսիսո-Անի-Բայազետ

Երևանից մեկնում դեպի հայ-վրացական սահման (Բավրա), ապա՝ Ջավախք: Հետո, անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետը (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան՝ կանգ առնելով Ծովակն լճի (Չլդըր) ափին: Այնուհետև կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Հետո կշարժվենք դեպի Անի՝ 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները: Այնուհետև կշարժվենք դեպի Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով և անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ:
Կշարժվենք Բայազետ:
Գիշերակաց Բայազետում:
Հյուրանոցը՝ Hotel Beyaz Saray

Օր երկրորդԵրազանքի հետևից կամ՝ ճանապարհ, որ ձգվում է Արարատի լանջերից դեպի Վան
Բերկրիի ջրվեժՎանա կատուներ-Վանի պատմության թանգարան-Վանի բերդ և Ուրարտական արքաների դամբարան
Կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր:  Կհասնենք Վանա լիճ,  կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի «Վանա տառեխը», որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հնարավորության դեպքում բերդի բարձունքից կտեսնենք Վանա լճի մայրամուտը: 

Ընթրիք և գիշերակաց Վանում։
RÖNESANS LİFE HOTEL կամ  Hotel Ramada Van

Օր երրորդ— Ագռավաքար- Հայկաբերդ-Մենուայի ջրանցք-Մուշ

Քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան՝ Ագռավաքարի մոտ ու կփորձենք բացել Մհերի դուռը։
Մեր ճանապարհը կշարունակենք Հայոց ձոր գավառ, կանցնենք Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Կտեսնենք Խոշաբի բերդը,  Հայկաբերդը, որտեղ, ըստ ավանդության, Հայկ Նահապետը  սպանել է Բելին:Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը:։ Կանցնենք Տավրոսի լեռները, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք Մուշում:Կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի,  այնտեղից կտեսնենք հայկական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ՝ տեսնելու  Սուլուխի նշանավոր կամուրջը:
Գիշերակաց Մուշում։
Grand hotel Mush

Օր չորրորդ- Մուշ- Բասենի դաշտ-Հովվի կամուրջ-Կարս-Ակթաշ-Երևան
Այնուհետև կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Մեդիափաթեթ «Ուխտագնացությունից առաջ…»

Վերադարձ Երևան

Տարբերակ 2

Օր 1

Երևան — Գյումրի — Աշոցք — Բավրա՝ Հայաստանից Վրաստան:
Կանաչ Ջավախք, դադար, Վրաստանից Արդահանի մարզ: Թարմացնող կանգառ՝ գողտրիկ Ծովակն Հյուսիսո: Կարսի սարահարթ, պատմական Շիրակ, և ահա Հայոց երբեմնի փառք՝ Անի, մայրաքաղաք: «Հազար ու մի եկեղեցի», տաճար, պարիսպ, փողոց, կամուրջ: Անին մեծազոր է, Անին երազ է, Անին տեսնել է պետք… Կողբ-Արաքս-Իգիդիր և Բայազետ, Արշակունիների Դարոյնքն է այստեղ, զորեղ և անառիկ էր դարեր առաջ: Դիմացը՝ փաշայի նուրբ և շքեղ պալատ:
Բայազետի հյուրանոց:

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Ջավախքում մի փոքր հանգիստ առնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք Արդահանի մարզով, կանգառ կանենք գեղեցիկ բարձրադիր Ծովակ կամ Չըլդըր լճի ափին: Կարսի բարձրավանդակով կընթանանք դեպի Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”:
Շրջելով Անիում կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, փողոցներ, շքեղ տաճարներ՝ Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, Աբուղամրենց, որոնք հազարամյակ անց դեռ կանգուն են մնացել: Անիից դուրս գալով կանցնենք Կաղբն ու Արաքսի կամուրջը, կիջնենք Արարատյան դաշտավայր՝ Իգիդիր, կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ: Բայազետում մեր ծրագրում է Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.): Այն ժամանակին ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Բերդի դիմաց կտեսնենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատը (17-18-րդ դդ.), մի համալիր, ուր միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը:
Գիշերակաց Բայազետում:

Օր 2 Վանա ծով -Վան քաղաք- Աղթամար կղզի- Սուրբ Խաչ եկեղեցի-Վանի բերդ-Մհերի դուռ-Վանա կատուներ-Թոնդրակի և Տավրոսի լեռներ-Բերկրիի ջրվեժ

Առավոտյան հավերժական ձնով պատված հսկա Արարատը կողջունի մեզ… կվայելենք չրկրկնվող այդ տեսարանն ու կշարժվենք դեպի Վան-Վասպուրական աշխարհ: Ճանապարհը կանցնի Թոնդրակի լեռնանցքով (Ծաղկանց լեռնաշղթա) ու Թոնդրակ-Թոնդուրեկ հրաբխի լանջերով: Կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ, ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքում կանգ կառնենք Սասնա Ծռեր էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանում կայցելենք Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնադրած Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը:
Ապա կմեկնենք Ոստան-Գեվաշի մոտ գտնվող նավամատույց և կնավարկենք Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող ❤️ Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Խաչվերաց տոնից առաջ այստեղ Սուրբ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արևմտյան Հայաստանում:
Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը, ցանկացողները կարող են սուրճ կամ թեյ վայելել նշենիների տակ գտնվող գողտրիկ սրճարանում: Ճաշին կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ապա կանցնենք Տավրոսի լեռները, Դատվան քաղաքը, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք Մուշում:

Գիշերակաց Մուշի հյուրանոցում:

Օր 3 Մուշ քաղաք- հին Մուշ- Սբ. Մարինե եկեղեցի-Մշո դաշտ, Արածանի-Արևելյան Եփրատ, Սուլուխի կամուրջ-Մշո Սուլթան Սուրբ Կարապետ-Բինգյոլի լեռներ, Էրզրում (Թեոդուպոլիս, Սանասարյան), Բասեն, Հովվի կամուրջ, Արաքս-ԿԱՄ Ալաշկերտ, Մանազկերտ, Բուլանըխ, Նազիկ լիճ-Սարիղամիշի լեռներ և անտառներ

Առավոտյան կայցելենք Մուշի հին թաղամասի Սբ. Մարինե եկեղեցու կիսավերակը, որտեղից երևում է հայկական գերեզմանոցը, ուր ասում են թե՝ գտնվում էր նաև Գևորգ Չաուշի գերեզմանը: Ապա կիջնենք Մշո դաշտ, Եփրատ-Արածանի գետի մոտ, ուր կտեսնենք հայտնի Սուլուխի կամուրջը, հայդուկապետ Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Կանցնենք Մշո դաշտով և կբարձրանանք Հավատամքի լեռներ, ուր գտնվում են անջնջելի տպավորություն թողող Մշո Սուլթան Սբ. Կարապետ վանքի ավերակները: Մշո դաշտից Բինգյոլի լեռներով կուղևորվենք դեպի հյուսիս՝ Բարձր Հայք: Կարին-Էրզրում, տեսնենք Թեոդուպոլիս ամրոցը, Սանասարյան վարժարանի շենքը, Չիֆթե Մինարե մեդրեսեն: Էրզրումից կշարժվենք դեպի Բասեն քաղաք, ճանապարհից ոչ հեռու կտեսնենք Բասենի հին բերդը կամ Հասան Քալան: Կանցնենք այն և կանգ կառնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, ուր խառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա Արաքսի հոսանքով և Կարմիր Փորակի լեռներով կճանապարհվենք դեպի Սարիղամիշ: Գիշերակաց հյուրանոցում Սարիղամիշում կամ Կարսում:
ԿԱՄ
Մշո դաշտից, Արածանիից արևելք կշարժվենք դեպի Նազիկ լիճ, Բուլանըխ, Մանազկերտ, Ալաշկերտ
: Բուլանուխն անցնելով կկանգնենք և կվայելենք լեռների մեջ թաքնված զմրուխտյա Նազիկ և Խաչլի լճերն իրենց ամբողջ գեղեցկությամբ: Ապա նախկինում հայաբնակ գյուղերով ճանապարհը կհասցնի Մանազկերտի դաշտ և հրաշալի պահպանված բերդ: Այնուհետև Սիփան լեռան ստորոտով կհասնենք Բադնոց և Դութաղ գյուղեր և Արածանիի կիրճով Բագրևանդ: Բագրևանդով անցնում ենք Ձիրավի դաշտի մոտով, ուր 371 թ. Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյանը պարտության մատնեցին պարսից զորքը: Ձիրավի դաշտից ճանապարհը կբերի Ալաշկերտ, ապա Ալաշկերտի դաշտով Երասխաձոր և Սարիղամիշ:

Գիշերակաց Սարիղամիշում կամ Կարսում:

Օր 4 Կարս քաղաք և Կարսի բերդ-Վարդանի կամուրջ-Չարենցի տան ավերակներ-Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցի

Պտույտ Սարիղամիշում, ուր պահպանվել են անցած դարից յուրատատուկ շինություններ: Հաճելի են Սարիղամիշի անտառների անկրկնելի օդն ու զովությունը: Այստեղից կշարունակենք ճանապարհը դեպի Բագրատունյաց մայրաքաղաք Կարս: Կզբոսնենք քաղաքում, կտեսնենք 19-20-րդ դդ. հայերի կառուցած դեռևս կանգուն գեղեցիկ շենքերը, որոնք իրենց ճարտարապետությամբ հիշեցնում են Գյումրին: Ցանկացողները կբարձրանան ✔️ Կարսի բերդ՝ Բագրատունիների թագավորանիստը: Կտեսնենք ազդեցիկ Սբ. Առաքելոց եկեղեցին՝ կանգուն դեռևս 10-րդ դարից: Կքայլենք միջնադարյան Վարդանի կամրջի վրայով և հին բաղնիքների մոտով կհասնենք Եղիշե Չարենցի տան ավերակների մոտ:
Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, Ջավախքում կճաշենք, կշարունակենք ճանապարհը դեպի Բավրա՝ կանցնենք սահմանը: Կժամանենք Երևան՝ վառ տպավորություններով և զգացողություններով հարստացած, որոնք մեզ մոտ ապագայում նորից կտանեն հայրենի երկիր:


Оставьте комментарий