Լեռ Կամսար/ Ler Kamsar/ Цитаты


Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։ Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։ Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ … More Լեռ Կամսար/ Ler Kamsar/ Цитаты

Ժամին բակը


Ա Նոր ճեղքվածք էր լույսը, երբոր տերտերը ճամփա ինկավ ժամ երթալու. ոչ ոք կար փողոցներուն մեջ ու համատարած լռությունը, որ հազիվ փարատվող գիշերեն կու գար, քահանային ոտնաձայնը հատիկ հատիկ կը լսեցներ: Զառիվեր մը կ՚ելլեր, վասն զի ժամը, ամուր ու ցած շենք մը որ հոսկեր կը տեսնվեր, վերը՝ գեղին բարձունքին վրա էր: Հևալով կը քալեր հովանոցի … More Ժամին բակը

Հարուկի Մուրակամի «Սպիտակ սուտը»


Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ: Մի ամսագիր ինձ պատվիրել էր գրախոսություն գրել: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, այլ ոչ թե գրախոսելը, ու ես հնարավորինս աշխատում եմ չդավաճանել իմ … More Հարուկի Մուրակամի «Սպիտակ սուտը»

Ալբեր Քամյու / Albert Camus- «Առասպել Սիզիփոսի մասին»


Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։ Եթե Հոմերոսին հավատանք, Սիզիփոսը եղել է ամենախելացի ու ճարպիկ մահկանացուներից մեկը։ Իսկ ըստ մի այլ ավանդության, նա ապրել է գողությամբ։ Իմ կարծիքով այս … More Ալբեր Քամյու / Albert Camus- «Առասպել Սիզիփոսի մասին»

Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկը»


Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ գիտեմ մեկ մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան խմած, որ ողջ ճշմարտությունն ասելն իր համար ոչինչ չարժեր, թեեւ բիստրոյի տերը եւ վաճառականգնակի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ … More Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկը»