Երվանդ Օտյան- Դէպ ի մահ


Վավերագիր-հուշագրություն։ Տպագրվել է «Արիամարտ» օրաթաթերթում, 1918։ Նկարագրում է, թե ինչպես են սպանվել Գրիգոր Զոհրապը և Հովհաննես Սերինգուլյանը (Վարդգես)։ Ա Պոլիսէն մինչեւ Ուրֆա, իրենց ցաւատանջ ուղեւորութեան միջոցին, երկու նահատակները, Զօհրապ եւ Վարդգէս, գուրգուրոտ ակնածանքով մը ողջունուած են Հայերուն կողմէ։ Երբ իրենց աքսորումէն երկու ամիս ետքը ես ալ նոյն ճամբով մինչեւ Հալէպ գացի, տեսայ, որ իրենց յիշատակը … More Երվանդ Օտյան- Դէպ ի մահ

Փոստալ


Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին: Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով … More Փոստալ

Երջանիկ մահը


Երջանիկ մահըԱ.Տօքթօռ Վահանեան սովորական բժիշկ մը չէ․ մարմնի հիւանդութիւններուն չափ ու, թերեւս անոնցմէ աւելի, հոգիի ցաւերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկն է անիկա։ Իր ըմբռնումին ու դատողութեան չափ՝ իր ներողութեան սահմանը ընդարձակ է։ Գիտութեան ֆօրմիւլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մէջ տափակցած ու չքացած միտք մը չէ։ Իր հմտութեան մեծութիւնը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգուածին չի նմանիր … More Երջանիկ մահը

Այինկա


Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ: Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին … More Այինկա

Գրիգոր Զոհրապ


Գրող, փաստաբան, քաղքական գործիչ, լրագրող, պատգամավոր… 1915 թ. աքսորվել է Չանքըրը: Գրիգոր Զոհրապին սպանել է Չերքեզ Ահմեդը: Գրիգոր Զոհրապը ժամանակի ամենափայլուն անձանցից է թե’ հայ հասրակության մեջ և թե’ օսմանյան ինտելեկտուալ կյանքում… Լրագրող, գրող, իրավաբան, պատգամավոր… Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին Ստամբուլում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Մաքրուհյան, Թարգմանչաց և կաթոլիկ … More Գրիգոր Զոհրապ