Պաբլո Ներուդա «Հրաժեշտ»


Քո ամենախորքերից նայում է մեզ տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես: Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար: Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա, մենք սպանելու ենք ու կառուցելու: Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա, թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ: Պետք չի, սիրելիս:

Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից


Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:

Հովհաննես Թումանյան. կենսագրություն


Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի … More Հովհաննես Թումանյան. կենսագրություն

Նամակներ Սուլամիթային


«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի… Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ … More Նամակներ Սուլամիթային