Այրին


ԱՅՐԻՆ Ա Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց … More Այրին

Փոստալ


Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին: Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով … More Փոստալ

Երջանիկ մահը


Երջանիկ մահըԱ.Տօքթօռ Վահանեան սովորական բժիշկ մը չէ․ մարմնի հիւանդութիւններուն չափ ու, թերեւս անոնցմէ աւելի, հոգիի ցաւերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկն է անիկա։ Իր ըմբռնումին ու դատողութեան չափ՝ իր ներողութեան սահմանը ընդարձակ է։ Գիտութեան ֆօրմիւլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մէջ տափակցած ու չքացած միտք մը չէ։ Իր հմտութեան մեծութիւնը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգուածին չի նմանիր … More Երջանիկ մահը

Այինկա


Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ: Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին … More Այինկա

Գրիգոր Զոհրապ


Գրող, փաստաբան, քաղքական գործիչ, լրագրող, պատգամավոր… 1915 թ. աքսորվել է Չանքըրը: Գրիգոր Զոհրապին սպանել է Չերքեզ Ահմեդը: Գրիգոր Զոհրապը ժամանակի ամենափայլուն անձանցից է թե’ հայ հասրակության մեջ և թե’ օսմանյան ինտելեկտուալ կյանքում… Լրագրող, գրող, իրավաբան, պատգամավոր… Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին Ստամբուլում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Մաքրուհյան, Թարգմանչաց և կաթոլիկ … More Գրիգոր Զոհրապ

ՌՈԼԱՆ ԲԱՐՏ «Հեղինակի մահը»


La mort de l’auteur Իր «Սարակինոս» նորավեպում խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին` Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ (կերպարանքի) ներքո քողարկված ներքինուն: Կամ սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող … More ՌՈԼԱՆ ԲԱՐՏ «Հեղինակի մահը»