Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր


«Տաղանդավոր զրպարտողը» 70-ականների վերջին և 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով  (բառիս բուն իմաստով) Լեռ Կամսարից որևէ ֆելիետոն մամուլ խցկել, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկի ժամանակ  հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։ Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չեն տպում, գոնե վերցնեն և կարդան նյութը, … More Վանուհի Թովմասյան (Լեռ Կամսարի թոռնուհին). Եղիշե Չարենց-անհայտ էջեր

Պաուլո Կոելիո


Իմաստուն մտքեր 1. Երեխան մեծահասակ մարդուն երեք բան կարող է սովորեցնել. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ քեզ համար զբաղմունք գտնել և պնդել քո ուզածի վրա: 2. Երջանկությունը երբեմն մեզ տրվում է որպես շնորհ, բայց ավելի հաճախ դա հաղթանակ է և հաղթահարություններ: 3. Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը: 4. Էական չի, թե ուրիշները … More Պաուլո Կոելիո

Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/ «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ( «I Ask You Ladies and Gentlemen»


Վիլյամ Սարոյանը գրել է. «Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է և անսեթևեթ, ջերմ ու սրամիտ, և միևնույն ժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով: Չեմ պատկերացնում մի մարդ, ով հիասթափվի այս գրքից: Այն պարունակում է լավագույն էջերը, որ երբևէ կարդացել եմ»:   Լևոն- Զավեն Սյուրմելյանը մեկն էր այն բազում հայ երեխաներից, որոնք … More Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/ «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ( «I Ask You Ladies and Gentlemen»

Ուսուցման հիմնախնդիրները ավագ դպրոցում և դրանց լուծման ուղիները


սովորող,զարգացում, Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը։ Իրականացվող բարեփոխումների նպատակաուղղված են. ա) ապահովելու որակյալ կրթություն բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանացնելու զարգացման պետական և միջազգային միտումներին

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ


Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Գաբրիել Գարսիա Մարկես. հրաշք վաճառող բարի աճպարարը


Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած — առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող:

Սուրբ ծննդյան հեքիաթ


Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը


Վլադիմիր Կիրակոսյան Արևմտահայ իրականությունը հայ մտավորականության համար տասնամյակներ շարունակ փորձության քար է եղել դեպի լայն աշխարհ նրա ոգու և մտքի թռիչքների ճանապարհին, հոգեկան խոր դրամա, որ ապրել են գրեթե բոլորը, առավել մեծ չափով՝ առավել մեծերը: Ամեն անգամ այս առիթով չես կարող չհիշել Թումանյանի դասական տողերը.