Նախագիծ «Հրանտ Մաթևոսյան»


2023-2024 ուստարի
Մեդիափաթեթ

Ժամկետը՝ 

Նախագծի նկարագրությունը

Հրանտ Մաթևոսյան՝ XX դարի արձակի նշանավոր ներկայացուցիչ,  հրապարակախոս, էսսեների, հոդվածների, կինոսցենարների ու պիեսների հեղինակ:
Մաթևոսյանի ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվել են գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը հայտնվել էր հասարակական ուշադրության կիզակետում:
Վաթսունական թթ. գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում. նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ պահերը։

Նպատակը՝

  • Ընթերցանություն,  նյութի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն

Խնդիրները՝

  • լեզվագործունեությունը ընթերցանության ժամերին
  • ինքնագործունեության խթանում
  • ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացում

Ընթացքը՝

Նախագիծն իրականցվելու է մի քանի փուլով՝

  • ընթերցանություն. ծանոթանում ենք ներկայացված գրողների ստեղծագործություններին, ընտրություն կատարում,
  • քննարկումներ դասարանում, կարծիքներ,
  • վերլուծություններ, աշխատանքների ներկայացում բլոգներում:

Նաև՝

  • բաց պարապմունք-ներկայացնում են սովորողները
  • Մաթևոսյանական ընթերցումներ Ահնիձորում

Աշխատանքի ուղղությունները՝

Միջին դպրոց

«Կանաչ դաշտը»,

Կարողունակությունները՝ որպես վերջնարդյունք
Սովորողը պետք է կարողանա՝

  • ներկայացնել պատմվածքի (ների) բովանդակությունը՝ կատարելով հեղինակային մեջբերումներ,
  • ներկայացնել «Կանաչ դաշտը» պատմվածքի դիպաշարը՝ իբրև ականատես,
  • համեմատել պատմվածքի հերոսներին  և ներկայացնել նմանություններն ու տարբերությունները,
  • կարծիք հայտնել հերոսների և նրանց վարքագծի շարժառիթների վերաբերյալ,
  • կատարել եզրահանգում. կյանքի ի՞նչ դասեր կան պատմվածքում:

«Հացը» պատմվածքը

  • ստեղծագոործության հատվածների համար հարցեր կազմել և վերնագրել,
  • տեքստից գտնել աշնանային պատկերները ներկայացնող հատվածները, սեփական բառերով նկարագրել աշնանային այգին,
  • տեքստից գտնել հերոսի զղջումն արտահայտող տողերը և մեկնաբանել,
  • գտնել նոր վերնագիր, փորձել դեպքերի զարգացման և ավարտի նոր տարբերակներ առաջարկել,
  • գրավոր ներկայացնել՝ քո սխալի մասին կկարողանայի՞ր անկեղծորեն պատմել կամ գրել:

Ավագ դպրոց և քոլեջ

Պատմվածքներ՝ «Ծառերը», «Բեռնաձիեր», «Բաց երկնքի տակ հին լեռներ», «Հացը» (ըստ ընտրության), «Ահնիձոր» ակնարկը

Կարողունակությունները ՝ որպես վերջնարդյունք

Սովորողը պետք է կարողանա՝

  • բացատրել Մաթևոսյանի  հատկապես «Ահնիձոր» ակնարկի բերած նորությունը հայ գրականություն, իշխանական օղակների դժկամությունը սրա հանդեպ և գրողների համակրանքը երիտասարդ գրողի ստեղծագործությունների հանդեպ,
  • հիմնավորել, որ իր կարդացած ստեղծագործություններում գյուղաշխարհի մարդիկ ևս ունեն նույնպիսի հոգսեր ու խնդիրներ, ինչպիսիք աշխարհի տարբեր ծայրերում  են ՝ ցույց տալով տարբեր բարքերի մասին մարդկային հարաբերություններ, սկզբունքներ և կապը հողի, բնաշխարհի և սերունդների հետ,
  • կարծիք հայտնել հերոսների և նրանց վարքագծի շարժառիթների վերաբերյալ,
  • հայտնել սեփական կարծիք պատմվածքի հիմնական ասելիքի մասին՝ կապելով եզրակացությունը իր կենսափորձին,
  • ներկայացնել Մաթևոսյանի լեզուն, ոճը,
  • ներկայացնել գյուղաշխարհը,  գյուղում ապրող, երկիր շենացնող պարզ, ազնիվ ու աշխատավոր մարդկանց և ներսից քանդող արատավոր բարքերը,
  • ներկայացնել գրողի ասելիքը՝ մարդկային հարաբերությունները, մարդու և բնաշխարհի, մարդու և սերունդների կապը, «ասելիքի անկեղծությունն ու գյուղական կյանքի ճշմարտությունը բարձրաձայնելու համարձակությունը Ահնիձոր» ակնարկում:

Հրանտ Մաթևոսյան մշակույթի կենտրոն
«Ահնիձոր»
«Բաց երկնքի տակ հին լեռներ»
«Բեռնաձիեր»
«Ծառերը»
«Հացը»
Հրանտ Մաթևոսյան- բոլոր ստեղծագործությունները


Ելենա Սարգսյան


Оставьте комментарий