Շքեղ ու հպարտ Անի…


Քանդված, բայց  հպարտ …Կիսավեր, բայց  հպարտ…Շքեղ ու հպարտ  Անի… Կարսից դեպի Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց  դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը: Վախ, անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում հայ ուխտավորին Անիի ճանապարհին: Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:

Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7)


1. Նախագիծ «Թարգմանական ստուգատես» Թարգմանական գործը շատ կարևոր նշանակություն ունի ուսուցման մեջ: Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ դասավանդողն էլ,  սովորողն էլ թարգմանիչ են. նրանք  սովորաբար թարգմանում են տարբեր դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական նյութեր՝ իր համար, ընկերների համար, իր ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով։

Կրթական միջավայրը Թուրքիայում/Educational/Anadolu lisesi


Ստեղծողի մոբիլ դպրոց. կրթական միջավայր Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ  ուսումնական արձակուրդի օրերին  իրականացրին «Ստեղծողի մոբիլ դպրոց. մեր գրականության Վանը» նախագիծը, քայլեցին մեծերի ոտնահետքերով՝  Նարեկացի, Մահարի, Քուչակ, Չարենց, Արշիլ Գորկի…Տեսան նրանց  ծնունդ տված պատմամշակութային արժեքները, կարդացածն ու աչքով տեսածը համադրեցին, փորձեցին ծանոթանալ  նրանց ծնունդ տված միջավայրին, վերադարձան մի քիչ ուրիշ դարձած, նորից ու նորից վերընթերցելու, … More Կրթական միջավայրը Թուրքիայում/Educational/Anadolu lisesi

Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան


Ուսումնական նախագիծ- Չարենցյան օրերի ամփոփում Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր. Չարենցի օր Չարենցի քաղաքում Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին Մեր գրականության Վանը ա)Եղիշե Չարենց «Դանթեական առասպել» բ) Գուրգեն Մահարի «Այրվող այգեստաններ» գ) Շամիրամի ուխտի քարեր Տե՛ս այստեղ:    

Չարենցին հյուր Չարենցի քաղաքում.Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»/Yeghishe Charents. Land of Nairi


Ինչպես վաղուց տրված մի խոստում կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ  Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի  նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել,  բայց կորցրել եմ հետո.  օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա: … More Չարենցին հյուր Չարենցի քաղաքում.Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»/Yeghishe Charents. Land of Nairi