Լեոնիդ Ենգիբարյանի «Թող աշունը ձեզ միայն ժպիտ պարգևի»


  ԱՇՈՒՆ Մի անգամ, երբ լեռներից աշունն իջավ Երևան, և փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, քաղաք ժամանեց ծաղրածուն: Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց մի երկարոտն ու թուխ աղջկա, իսկ գուցե դա ընդամենը հեքիաթ է… Բայց ճիշտ է այն, որ նա հեռացավ՝ աչքերը լցված աշնանային անձրևով… Թող աշունը ձեզ միայն ժպիտ պարգևի…

Գաբրիել Գարսիա Մարկես «Քո արյան հետքը ձյան վրա»


Երեկոյան, երբ սահմանին հասան, Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ … More Գաբրիել Գարսիա Մարկես «Քո արյան հետքը ձյան վրա»

Պաբլո Ներուդա «Հրաժեշտ»


Քո ամենախորքերից նայում է մեզ տխուր տղայիկը` ծնկած, ինչպես ես: Հանուն այն կյանքի, որ հոսելու է երակներով նրա մենք ագուցելու ենք մեր կյանքերն իրար: Հանուն այս ձեռքերի, թաթիկների քո աղջկա, մենք սպանելու ենք ու կառուցելու: Հանուն քո աչքերի` մի օր լայն բացված այս երկրի վրա, թաքցնելով արցունքներդ` հայտնված անակնկալ: Պետք չի, սիրելիս:

Նամակ Պաուլո Կոելիոյից


 Բարև… Երբեմն ավելի լավ է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Քայլելով անդեմ միայնության մեջ` ամայի փողոցներում, ուր աչքերդ են նայում նախանձել ազատ քամուն, միայնակ աստղերին, իմաստուն արևին և անխոս լուսնին: Երբեմն մենք վախենում ենք կորցնել կամ ծախսել այն, ինչ ունենք: Չնայած ինչ էլ որ մենք անում ենք, և այն, ինչ մեզ հետ կատարվում … More Նամակ Պաուլո Կոելիոյից