ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ (ճապոնական հեքիաթ)


Հին ժամանակներում, Մինո գավառում ապրում էր մի ծերունի և իր պառավ կինը: Երկուսն էլ արդեն բոլորել էին յոթանասուն տարին: Ծերունին անտառ էր գնում փայտի, իսկ պառավը տան գործերով էր զբաղվում: Եվ այդպես անցնում էր նրանց կյանքի օրերը: Ծերունին միշտ տուն էր վերադառնում ուշ երեկոյան: Բայց մի անգամ այնպես է պատահում, որ արևը վաղուց արդեն մայր … More ՋԱՀԵԼՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ (ճապոնական հեքիաթ)

Ավետիք Իսահակյան «Արևի մոտ»/ Avetik Isahakian


Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր … More Ավետիք Իսահակյան «Արևի մոտ»/ Avetik Isahakian

«Ձմեռ» մեդիաօլիմպիադա


Ուսումնական նախագիծ 1.Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/ «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ( «I Ask You Ladies and Gentlemen»


Վիլյամ Սարոյանը գրել է. «Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է և անսեթևեթ, ջերմ ու սրամիտ, և միևնույն ժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով: Չեմ պատկերացնում մի մարդ, ով հիասթափվի այս գրքից: Այն պարունակում է լավագույն էջերը, որ երբևէ կարդացել եմ»:   Լևոն- Զավեն Սյուրմելյանը մեկն էր այն բազում հայ երեխաներից, որոնք … More Լևոն- Զավեն Սյուրմելյան /levon-zaven-syurmelyan/ «Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ» ( «I Ask You Ladies and Gentlemen»

Սուրբ ծննդյան հեքիաթ


Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում: