Հեղինակային կրթական ծրագրով 9-րդ դասարանցիների ավարտական ստուգումների-գնահատման նախագիծ


Մանկավարժության մեջ գնահատումը վերաբերում է անձի կողմից իրականացվող գնահատման գործընթացին: Գնահատականը այս գործընթացի արդյունքն է: Գնահատականը սովորողի գիտելիքը ներկայացնող միակ ցուցանիշն է դպրոցներում։ ​Բայց ավարտական քննությունները արտացոլո՞ւմ են առարկայական չափորոշչի պահանջները՝ գիտելիքների համակարգ,  կարողություններ և հմտություններ, ստեղծագործական կարողություններ և հմտություններ, ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ: Իհարկե ոչ:  Ինչո՞ւ…