Գաբրիել Գարսիա Մարկես «Քո արյան հետքը ձյան վրա»


Երեկոյան, երբ սահմանին հասան, Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ … More Գաբրիել Գարսիա Մարկես «Քո արյան հետքը ձյան վրա»

Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ


Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Գաբրիել Գարսիա Մարկես. հրաշք վաճառող բարի աճպարարը


Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած — առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: