Ուսումնական փետրվար-9-րդ դասարան


Գնահատում

1․Փետրվարի 1-մարտի 13՝ «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Գրականություն
Փետրվարի 1-12- «Կարդում ենք Տերյան» 

Փետրվարի13-28- « Կարդում ենք Թումանյան»

Մարտի 1-13«-Կարդում ենք Չարենց»

2․Մայրենի լեզվի օրեր- փետրվարի 1— մարտի 13

3․Փետրվարի 7՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը,  բառարանային ֆլեշմոբ: 

4․Փետրվարի 1 — մարտի 13՝ մայրենիի ստուգատես: 2023թ.- մայրենիի օրեր

5. Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

Ընթերցողական անհատական նախագծեր, ռադիոնախագծեր:

Մայրենի (գործնական քերականություն)

  1. Բայ 

    1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ. ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք

    2. Ընդգծե՛ք 3 բայ. ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր 

    3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև. ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

    4.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը: 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

    5.Տեքստում կետերիփոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները: 
    Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

    Մարդի կ … են … հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն … են … թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը… Ամերիկան է հայտնագործել,… …ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն … մի գործով են զբաղված: Նրանք … ու կենտրոնացած իրար էին … ու… ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի … արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե … մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչու մ:

    6. Դուրս գրել բոլոր դերբայները, խմբավորել

    «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ էր նվեր բերել երեխաներիս համար»: — Այսպես է սկսում ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:- «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:- Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:- Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    7.Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:

    Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

 

2. Լրացուցիչ անհատական աշխատանք

Գործնական քերականություն

1.Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):
բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

2.Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:
  Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջներ:
Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ-ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

4.Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Ծառ, սեղան, ուսանող, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում, ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

5. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

6. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

7. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ (նախարար) Արտաշատի ժողովի (վճիռ) հետո քաշվեցին իրենց (աշխարհ) և, անցնելով առօրյա (գործ), սպասում էին Պարսկաստանի (լուր) :

Բ. Պատառոտված (հագուստ) որբ (երեխա) կուչ էին եկել հարուստ (տուն) (պատ) տակ:

Գ. Հաստաբուն (ընկուզենի) տակ` հասարակ (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկ), (պատանի):

Դ. Աշխարհի (ցավ) անտեղյակ` արևը բարձրանում է (սար) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռ) ալևոր (գլուխ), թշնամու ( բանակ), ծխացող (տուն), լեցուն (գյուղ):

.

8.Տրված բառերում ընդգծել  նախածանցներն ու վերջածանցները:

Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

9.Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:

Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:

Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:

Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:

Գիշերն իր մութ թևերն է փռել:

Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

10.Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը

3. Կատարիր բառակազմական վերլուծություն: Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

Անհատական (լրացուցիչ) աշխատանք

Կարդալ Վիլյամ Սարոյանի «Լինել ծնված…» ստեղծագործությունը:

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:
Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:
Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը,
  • սյուժեն հետաքրքիր է ,
  • լարված դեպքեր են նկարագրված,
  • հումորային է պատումը,
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
  • արժանիք չունի

Խորխե Բուկա «Սիրել բաց աչքերով»

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի  կավե մեծ կուժերից: Նրանք ջրջում էին գյուղից գյուղ՝  հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝  վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
-Է՛յ…է՜յ:
-Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
-Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
-Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:

-Ինձ թվոմ է՝  եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
-Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրն հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով, բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ  արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
Քաղաք,-պատասխանեց անոթը:
-Էլ ի՞նչ ես տեսնում,-հարցրեց տղամարդը:
-Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
-Ես տեսնում եմ չոր հող և քարեր ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝  ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝  չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
-Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞ թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝  ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել: 
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:


Оставьте комментарий