Նախագիծ «Ստամբուլի հայկական դեմքը»


IMG_2430«Հրանտ Դինք» հիմնադրամը տասը հայ ուսուցիչների  հնարավորություն է  ընձեռում չորս օրով գտնվելու Թուրքիայում ու մոտիկից ծանոթանալու հարևան երկրի կյանքին, մշակույթին ու կենցաղին:  Երբ առաջին անգամ իմացա Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպվող ճանապարհորդական դրամաշնորհի մասին, որոշեցինք անպայման մասնակցել և ներկայացրինք  խմբային նախագիծ:  Նախագիծը  11-րդ փուլում  հաղթող ճանաչվեց: Դրամաշնորհը Երևան-Ստամբուլ-Երևան ավիատոմսն էր: Ճամփորդությունը նախատեսված է  հունիսի 22- 25-ը:

 Նպատակը  և նախագծի  ուղղությունները
  • մշակութային ծրագրեր
  • Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտողները. Պալյաններ
  • Թուրքիայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը. Պեզճյան մայր վարժարան
  • Սկյուտարի թաղամաս
  • Կոմիտասի հետքերով. Կոմիտաս-Թերլեմեզյան-
  • հանդիպում «Ակոս» հայկական ամսաթերթի խմբագրության աշխատակիցների հետ
  • հանդիպում Կարո Փայլյանի հետ-

Դրամաշնորհը մասնակիցներին հնարավորություն է տվել անվճար ձեռք բերել Երևան-Ստամբուլ-Երևան ինքնաթիռի տոմս: Մնացած ծախսերը Ստամբուլում հոգում են մասնակիցները:

Արդյունքներ- ֆոտոշարքեր, հրապարակումներ, նոր նախագծեր, հոդվածներ, հայ- թուրքական գործընկերության նոր կամուրջներ` առաջարկներ, ծանոթություններ, փոխայցելություններ, հրավերներ...

Ծրագիր
Տևողություն -Ստամբուլ (Կ. Պոլիս) 4օր(3 գիշեր)
Ժամկետը- հունիսի 22-23-24-25

Համառոտ նկարագրություն

Այցելություն Դոլմա Բահչե պալատ, Սբ. Սոֆյա տաճար, Տոպ -Կապի տաճար, Կապույտ մզկիթ, Ստորգետնյա ջրամբար (պալատ), Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան, Պեզճյան մայր վարժարան, Սուրբ Խաչ դպրեվանքի բարձրագույն դպրոցում( լիցեյ) ,Գալաթա աշտարակ, Քընալը կղզի, նավարկություն Բոսֆորի նեղուց…

Օր 1
Մեկնում Երևանից: Հյուրանոցում տեղավորվելուց և մեկ ժամ հանգստանալուց հետո կայցելենք հայտնի հայ ճարտարապետներ Պալյանների կառուցած Դոլմաբահչե պալատ: Այնուհետև Կ.Պոլսի հին կենտրոնից` Թաքսիմ հրապարակից կքայլենք դեպի Գալաթա աշտարակ, որտեղից էլ թռչնի թռիչքի բարձրությունից կտեսնենք ինչպես Բոսֆորի նեղուցը, այնպես էլ Ոսկեղջյուրը և քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Հանդիպում Սուրբ Խաչ դպրեվանքի բարձրագույն դպրոցում (լիցեյ)

Օր 2
Այցելություն Սբ. Սոֆյա տաճար, որի երկրաշարժից ավերված գմբեթը և արևմտյան կամարները վերականգնել է Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատը 989-994 թվականներին: Այնուհետև կայցելենք Կապույտ Մզկիթ, Թոփքափը պալատ` Օսմանյան կայսրության գանձարան: Կտեսնենք նաև Պոլսի հին ստորգետնյա ջրամբարը: Հանդիպում «Ակոս» հայկական ամսաթերթի խմբագրության աշխատակիցների հետ:

Օր 3
Առավոտյան կայցելենք Պոլսո հայոց պատրիարքարան և Սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցենք ժամերգության, հանդիպում Պեզճյան մայր վարժարանում: Կեսօրին կնավարկենք Բոսֆորի նեղուցով: Հանդիպում «Ակոս» հայկական ամսաթերթի խմբագրության աշխատակիցների հետ:
Հանդիպում և ընթրիք Կարո Փայլյանի հետ:

Օր 4

Նավով կմեկնենք դեպի Իշխանաց կղզիներ Քընալը կղզի, որտեղ կտեսնենք Պոլսո հայոց պատրիարքարանին պատկանող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սկյուտարի թաղամաս-ճեմարան:
Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան:

Լուսանկարում՝ Դոլմաբահչե պալատը
Ճարտարապետ՝ Նիկողոս Պալյան


Оставьте комментарий