Օշո Ռաջնիշ


oshoՉանդրա Մոխան Ջեին, (դեկտեմբերի 11, 1831 — հունվար 19, 1990), իսկ վաղ 70-ականներին ավելի հայտնի էր որպես Բխագվան Շրի Ռաջնիշ (հնդկերեն՝ भगवान श्री रजनीश), ինչպես նաև Աչարիա և Օշո (հնդկերեն ओशो) անուններով։ Նա հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակույթայինոգեշնչող։

Օշոյի «տասը պատվիրաններ»-ը

Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին «տասը պատվիրանների մասին»։ Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, բայց, պարզապես զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։

  • Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին, եթե չեք ուզում՝ ինքներդ կազմել։
  • Չկա էլ ուրիշ աստված, բացի կյանքից։
  • Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
  • Սերը աղոթք է։
  • Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
  • Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
  • Կյանքը այստեղ է և հիմա։
  • Ապրեք արթուն։
  • Մի լողացեք, այլ լող տվեք։
  • Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
  • Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք

Կար չկար, մի ծեր մարդ կար: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորներն էին նախանձում նրան, քանի որ ծերունին ուներ հրաշագեղ սպիտակ մի ձի: Ձիու համար նրան հսկայական գումարներ էին առաջարկում, սակայն ծերունին միշտ ասում էր. «այս ձին ինձ համար ձի չէ, այլ անձ, ընկեր: Ինչպե՞ս կարելի է վաճառել անձին, ընկերոջը»:

Նա աղքատ էր, բայց երբեք չէր համաձայնվում վաճառել ձիուն: Սակայն մի օր նա հայտնաբերում է, որ ձին մսուրում չէ: Հավաքվեց ամբողջ գյուղը և սկսեցին խրատել ծերունուն. «Դու հիմար ծերունի ես, – ասում էին գյուղացիները, -մենք գիտեինք, որ մի գեղեցիկ օր ձիուն կգողանան: Ավելի լավ չէ՞ր այն վաճառեիր: Ինչպիսի դժբախտություն»: Ծերունին պատասխանում է. «Ես չգիտեմ ամբողջ պատմությունը: Ես չգիտեմ նա ի՞նքն է գնացել, թե՞ նրան տարել են: Կա փաստ, մնացած ամեն ինչը ենթադրություններ են: Արդյո՞ք դա դժբախտություն է, թե՞ օրհնություն՝ ես չգիտեմ, որովհետև այս ամենը ընդամենը մի մասնիկ է: Ո՞վ գիտի ի՞նչ կհետևի այս ամենին»:

Մարդիկ ծիծաղեցին: Նրանք միշտ էլ գիտեին, որ ծերունին մի փոքր տարօրինակ է: Սակայն 15 օր անց ձին անսպասելի վերադառնում է, ավելին, նա իր հետ բերում է 4 ձագուկի:

Մարդիկ նորից հավաքվեցին և ասացին. «դու ճիշտ էիր ծերուկ, դա դժբախտություն չէր, դա բախտավորություն էր»:

Եվ նորից ծերունին պատասխանում է. «Ես չգիտեմ ամբողջ պատմությունը: Ես գիտեմ, որ ձին որոշ ժամանակ չկար, հետո նա վերադարձավ իր հետ բերելով չորս մտրուկի: Ո՞վ գիտի դա օրհնություն է, թե՞ դժբախտություն: Դուք ընդամենը կարդացել եք մեկ բառը և փորձում եք կարծիք կազմել ամբողջ գրքի մասին»:

Բայց մարդիկ միևնույնն է որոշեցին, որ ծերունին ճիշտ չէ: Չէ՞ որ ձիերը այժմ ավելի շատ են: Ծերունին ուներ մինուճար մի տղա: Նա սկսեց հեծնել մտրուկներին և ընկնելով մտրուկներից մեկի վրայից կոտրում է ոտքը:

Մարդիկ ասացին. «այ դժբախտություն, քո մինուճար տղան զրկվել է քայլելու ունակությունից, իսկ ինքը քո միակ օգնականն էր: Ավելի լավ կլիներ այն ժամանակ ծախեիր ձիուն: Հիմա գումար էլ կունենաիր»:

Եվ արդեն որերորդ անգամ ծերունին պատասխանում է. «դուք տարված եք ենթադրություններով: Ես միայն գիտեմ, որ որդիս ընկել և կոտրել է ոտքը: Ոչ մեկ չգիտի դժբախտություն է, թե՞ բախտավորություն»:

Այնպես է ստացվում, որ երկրում պատերազմ է սկսվում և բոլոր երիտասարդներին տանում են ռազմաճակատ: Միայն ծերունու որդին է մնում, որովհետև նա չէր կարողանում քայլել: Բնակիչները լացում էին, քանի որ մարտում պարտվել էին և մեծամասնության որդիները զոհվել էին:

Մարդիկ եկան ծերունու մոտ և ասացին. «դու ճիշտ էիր, դա իրականում բախտավորություն էր: Թեկուզ քո որդին վնասված է, սակայն քեզ հետ է, իսկ մեր որդիները այլևս չկան»:

Եվ նորից ծերուկը պատասխանում է. «դուք շարունակում եք ենթադրություններ անել: Ես չգիտեմ ամբողջ պատմությունը և ոչ մեկ չգիտի: Ենթադրել նշանակում է մտքի քարացում: Ենթադրություններով մի ապրեք, այլապես չեք կարողանա դառնալ ամբողջության մի մասնիկը»:

Իրականում ճանապարհորդությունը երբեք չի վերջանում: Մի մասը վերջանում է և սկսում է մյուս մասը, մի դուռ փակվում է և բացվում է մյուսը: Դուք հասնում եք բարձունքին, բայց հայտնվում է մի ուրիշ բարձունք՝ էլ ավելի բարձր:

Կյանքը անվերջ ճամփորդություն է...

«Աղքատությունն ու երջանկությունը»

Բուդդան եկել էր գյուղ, որպեսզի մուրացկանություն անի: Գյուղի ամենահարուստ մարդն ասաց.

— Ինչպե՞ս է դա հնարավոր: Դու այսպիսի գեղեցիկ, պատկառելի մարդ ես, բայց թափառում ես ճանապարհներին՝ մուրալով և օգնություն խնդրելով: Դու թագավորին վայել կեցվածք ունես: Ես նույնիսկ չեմ էլ հարցնում, թե ով ես դու, որ կաստայից ես, ինչ ընտանիքից, ինչ հավատքի ես դավանում: Ես իմ դստերը կամուսնացնեմ քեզ հետ: Քանի որ իմ դուստրն իմ միակ ժառանգն է, դու կտնօրինես իմ ողջ հարստությունը:

Բուդդան պատասխանեց.

— Նույնիսկ եթե դու տիրակալ լինեիր, ես, մեկ է, գերադասում եմ մնալ աղքատ: Ես երբ տեսա, որ դուք բոլորդ ըստ էության, աղքատ եք, բայց ձեզ համարում եք տեր ու տիրակալ, որոշեցի թափառել ճանապարհներին և ողորմություն հավաքել: Այդ ամենը տեսնելով՝ ես չեմ կարող ինձ մեծ համարել: Դուք բոլորդ ձեզ տիրակալ անվանեք, իսկ ես երջանիկ եմ՝ ինձ աղքատ համարելով:


Оставьте комментарий