Նախագիծ «Հեքիաթապատում»


Հունվարի
Արևելյան դպրոց, Հռիփսիմե Առաքելյանի դասարան

Հունվարի
Արևմտյան դպրոց, Պետրոսյան Լուսինեի դասարան

Հեքիաթապատում «Իմ կրտսեր բարեկամը»
Ուսումնական հունվարին ավագ դպրոցի սովորողները կայցելեն կրտսեր դպրոցներ՝ իրականացնելու «Հեքիաթապատում» նախագիծը:
Ո՞վ հեքիաթ չգիտի: Ու չես կարող գտնել մեկին, ով ոչ մի հեքիաթ չի կարդացել, չի լսել: Ամեն մեկն էլ գոնե մի հեքիաթ գիտի, լսել է: Հեքիաթները համարվում են մանկական պատումներ (չնայած մեծերն էլ շատ են սիրում), նախատեսված են փոքրերի համար: Եվ հեքիաթագիրները ոչ թե իրենք են հորինում հեքիաթները, այլ վերամշակում են ժողովրդից լսածը: Իսկ այս անգամ  այստեղ հորինում են սեբաստացի սովորողները: «Իմ կրտսեր բարեկամը» նախագծի համակարգողները իրենց կրտսեր բարեկամների համար պատրաստում են հեքիաթապատում-տոն: Տոն, որի ժամանակ կերգեն, կպարեն, հեքիաթներ կկարդան ու կհորինեն:
Կարդացե′ք, ինքնե′րդ գրեք ձեր ամանորյա պատմությունը, օգնե′ք` ավելի տարբեր ու հետաքրքիր լինեն մեր փոքրիկների համար ստեղծված  պատմությունները: Հորինե′ք ձեր ամանորյա հեքիաթը…
Հաջորդ նախագիծը ընտանեկան է: Սովորողները  թարգմանում և ներկայացնում են հետաքրքիր պատմություններ և ֆիլմեր: Նախագիծ՝ «Մանչուկ TV»:
«Սառցե թագուհին» ֆիլմի առաջին և երկրորդ մասերը:

Սովորող-սովորեցնող նախագիծ- Թումանյանն ամենուր

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
ԾԻՏԸ
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
ԱՆԽԵԼՔ ՀԻՄԱՐԸ
Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ

Ավագ դպրոցի սովորողների ջոկատը իրենց կրտսեր ընկերներին կպատմեն հեքիաթներ, կցուցադրեն ֆիլմեր, կհորինեն, կքննարկիեն, կխաղան, կսովորեցնեն և կսովորեն:
Թե՛ Ավագ դպրոցի, թե՛ կրտսեր դպրոցների սովորողները իրենց տպավորությունները նախագծի ընթացքի մասին կհրապարակեն իրենց բլոգներում:

Մասնակիցներ


Оставьте комментарий