Նախագիծ «Ծանոթ -անծանոթ քաղաքներ»


Նոր  նախագիծը՝ «Ծանոթ-

անծանոթ քաղաքներ»,  «Ճանաչենք Հայաստանը» և դրա նախորդ ` «Հայաստանը մերն է» նախագծերի շարունակությունն է:  Հաճախ են միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում»՝ հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը,  ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող ենք պնդել, որ քիչ բան գիտենք նաև այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երևանին: Ուստի որոշեցինք ինչ-որ չափով փակել այդ բացը եւ ներկայացնել  քաղաքներ, որոնք տուրիստական չեն համարվում (բացառությամբ Էջմիածնի), սակայն ունեն իրենց հմայքը:
Միասին շարունակելու ենք մեր արշավները այս անգամ online և համախմբելու ենք ավելի ու ավելի ատ սովորողների, ովքեր սիրում են ճամփորդել, բարձունքներ հաղթահարել, ուզում են ճանաչել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, խոնարհված եկեղեցիներն ու պատմամշակութային արժեքերը, սիրում են արկածներ։
Առցանց դասերի ընթացքում կլինեն  քննարկումներ, սովորողները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքները։
Առաջարկ
Հայաստանի գեղատեսիլ վայրերի նկարները դնելիս գրել կոորդինատները, ճանապարհների վիճակը, ինչպե՞ս հասնել։ Շատ օգտակար կլինի։
Շատ բան կա, որ մարդիկ կուզեն տեսնել, բայց չգիտեն՝ երեխաների հետ կարելի՞ է գնալ, թե՞ ոչ, մեքենայով հասնելո՞ւ է, թե՞ ոչ։
Համ էլ online  tour-guide-ի պես մի բան կլինի։
Նախատեսվում է օնլայն ճամփորդություն, երթուղու, տեղանքի քարտեզագրում․․․․Ճամփորդության նկարագրության մեջ պետք է երևան՝

  • ավանդույթներ, ավանդապատումներ տ
  • տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ
  • բարբառը
  • խոհանոցը
  • երթուղու քարտեզագրում
  •  գյուղերը,  գետերը
  • տեղի բնակչության   բարքերն ու ազգային սովորույթները
Քաղաքները՝ 
  • Աշտարակ
  • Աբովյան
  • Արտաշատ
  • Էջմիածին
  • Ապարան
  • Չարենցավան
  • Արմավիր
  • Հրազդան

 

 

 

 

 

 

 

 

 


Оставьте комментарий