Ավանդություններ. եկեղեցիներ


Ճարտարապետությունը արվեստի հնագույն տեսակներից մեկն է: Մարդն իր գոյության ամենահնագույն ժամանակներից սկսած անընդհատ կառուցել է.կառուցել է տուն, ճանապարհ, հրապարակ, դամբարան, տաճար և բազմաթիվ այլ շինություններ: Տարբեր ժամանակներում, տարբեր ժողովուրդներ ստեղծել են ճարտարապետական հրաշալի կոթողներ, որոնք այսօր զարմացնում են ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև շինարարական տեխնիկայով: Մեզ են հասել հնագույն բազմաթիվ կառույցներ, որոնք մինչև օրս էլ համարվում են արվեստի անգերազանցելի կոթողներ:

ԷՋՄԻԱԾԻՆ

ԷջմիածինԸստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, Էջմիածին քաղաքի մեզ հայտնի ամենահին անունն է Արտեմիդ։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու, այս քաղաքում է եղել հելլենական Արտեմիդին նվիրված աղոթավայրը: Ինքնին հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Արտեմիդ քաղաքի անունը փոխարինվեց հայկականով։ Վարդգես իշխանի կողմից քաղաքը բարեկարգվեց և վերանվանվեց Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագավորը այն պարսպապատեց,այն կոչվեց Վաղարշապատ, Նա Տիգրան Գ-ի որդին էր, որը թագավորեց մեր թվարկության 193—213 թվականներին։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ…»Վերջապես մեր թվարկության 5-րդ դարում որոշ ժամանակ հայտնի էր Նոր քաղաք անվամբ: Վաղարշապատը եղել է Հայաստանի հինավուրց աթոռանիստ քաղաքը և արքունի ձմեռանոցը: Վաղարշապատում է կառուցված հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը, և քրիստոնեական ամենահին և անընդմեջ գործող տաճարը՝ Եվրոպայում և աշխարհում: Վաղարշապատի հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչը, նրա հորդորանքով Տրդատը կառուցեց Վաղարշապատի Մայր տաճարը 303 թվականին: Իսկ երբ 303 թվականին կառուցվեց Մայր տաճարը, Վաղարշապատ անվան զուգընթաց գործածական դարձավ նաև Էջմիածին անունը։ Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել ավանդապատում այն մասին ,որ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո տեսնում է նշանավոր տեսիլք: Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածը։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես «Տոն կաթուղիկե Էջմիածնի»։ Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։ Մայր տաճարը գոյություն ունի 17 դար, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը նրան հաջորդեցին 18 կաթողիկոսները մինչև 453 թվականը և Մայր աթոռը տեղափոխվեց Դվին։ 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։

Սևանավանք

Սևանա վանքԱվանդույթի համաձայն, այս վանքը հնուց ի վեր այն ծառայել է որպես աքսորավայր մեղապարտ հոգևորականների համար, որոնց տարագրում էին կաթողիկոսի դատավճռով: Այստեղից էլ ծագել է վանքի անվանումը` Սևան, այսինքն` Սև վանք: Մեկ այլ տարբերակի համաձայն, վանքը Սևան է կոչվել այն բանի համար, որ կառուցված է սև տուֆից, այդտեղից էլ վանքի անունը՝ Սևան:

Գնդեվանք

գնդեվանքԹշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը խոչվում են Շաքեի անունով:

Նորավանք

Noravanq-746556Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նհոր գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին:  Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

Տաթև

tatev-monastery-ArmeniaՎանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Մակարավանք

Makaravank_01Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

Կեչառիս

1կեչառիսԱսում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն  աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը  գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Հաղարծին

Haghartsin churches, 9th century right, 12 century leftԸստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ խայտացող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել ւ վերածվել է Հաղարծին:

Արզնի

arzni-300x224

Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը: Քանի որ բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի: Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս զինվորներն ասում են. «Ա՛ռ, զննի»: Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

Դիլիջան

Dilijan-300x199

Ասում են, թե հայրն իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին անտառների միջով անցնելիս որդին կորչում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն» կանչելով նա թափառում է անտառներում: Վերջապես մի տեղ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն»,- սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Գոշավանք

Goshavanq3-300x199Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ` չորային. առատության տարիներին պաշար հավաքիր` սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ  գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է`գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ: Իսկ վանքն էլ Գոշավանք:

Մարմաշեն

Marmashen-300x225Ճարտարապետական համալիրը գտնվում է Ախուրյանի գեղատեսիլ հովտում, ձախափնյա մի հարթավայրի վրա: Հուշարձանախումբը բաղկացած է 4 եկեղեցուց, ժամատնից և այլ կառուցվածքներից: Հիմնական խմբից անջատ, հյուսիսային կողմում մի բարձունքի վրա պահպանվել է կիսավեր դարձած մատուռանման մի եկեղեցի: Փոքր ինչ հարավ-արևելք Ախուրյան գետի 2 ափերին, պահպանվել են հին կամրջի մնացորդներ: Մարմաշենի կազմում մտնող միայն գլխավոր եկեղեցին ունի ստույգ տեղեկություն կառուցման ժամանակի մասին վկայված Սամվել Անեցու կողմից և հարավային ճակատի կենտրոնական հարթության վրա փորագրված արձանագրություններ: 2 վկայագրերում էլ որպես գլխավոր եկեղեցու կառուցող հիշատակված է իշխան Վահրամ Պահլավունու անունը:

Սաղմոսավանք

800px-Saghmosavank-300x199Այն վանական համալիրներից է, որ հիշատակվում է դեռևս վաղ միջնադարից, սակայն ամբողջովին կազմավորվել է 13-րդ դարի առաջին կեսին, և արդյունք է Վաչուտյան Վաչեի և իր որդու՝ Քուրդի շինարարական ջանքերի: Գտնվում է Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղի հյուսիսային կողմում, Քասախի անդընդախոր կիրճի աջափնյա եզրին: Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, ժամատնից, գրատնից, պատվանդավոր և որմնափակ խաչքարերից:

Հայրավանք

1393435994

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկ Թեմուրի  արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Կիրանցի վանք «Կիրը անց ես կացրել»

181004

Քարագործ վարպետն ունենում է մի շատ ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը։ Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին։ Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո ասում է՝ «Կիրը անց է կացրել»։ Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք։

Աղջկա բերդ

Aghjkaberd_(Tavush)_03

Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ:

Տաթև «Հոգին սուրբ տա թև»

image

Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Հայաստանի  լեռները

Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ արթնանալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ, և դրանով իսկ պատճառ են հանդիսացել մի շարք լեգենդների առաջացման: Այս լեգենդները, թվում է թե, ամբողջացնում են ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ նաև սիմվոլիկ նշանակություն տալիս լեռներին: Հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ հայոց լեռների մասին: Այնուամենայնիվ այս լեգենդների մեծ մասը հիմնված են իրական պատմությունների վրա և ունեն իրական հերոսներ:

Արա լեռ

Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: Ըստ լեգենդի Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Բայց ինչքան էլ որ Շամիրամը ջանքեր թափեր՝  չէր կարողանում Արայի սիրտը գրավել: Եվ քանի որ Արան մերժել էր իրեն, Շամիրամը պատերազմ է հայտարարում Արային այն հույսով, որ կհաղթի Արային և կնվաճի նրա սիրտը: Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ Արան վիրավորվում է և մահանում: Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային:

Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, ինչի շնորհիվ էլ մարդիկ այն կոչել են Արայի լեռ:

Աժդահակ լեռ

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Արարատ և Արագած

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Mountain Aragats - Hiking in Armenia

Արագած

Արտոս և Առնոս լեռները 

Երբ Նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը նա սկսում է արտասվել: Այսպիսով լեռը անվանվել է Արտոս ՝ արտասվել բառից: Իսկ երբ Նոյան տապանը հասել է Շատախ լեռանը, նա սկսել է կանչել «Տե՛ր Աստված, առ Նոյս», « Առ Նոյս» և լեռը ստանում է Առնոս անունը:

Մեկ այլ լեգենդի համաձայն նոյան տապանը լողալով գնացել է Կոռապաշ լեռան մոտ և կամեցել է նրա վրա հանգչել, սակայն վերջինս կոռվելով (կռանալով) ճանապարհ է տվել նրան դեպի դիմացի լեռը: Նոյը մոտենալով լեռանը ասել է « Առ Նոյս, առ Նոյս» , որից և առաջացել է լեռան Առնոս անունը։

Խուստուփ լեռ

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

Դիզափայտ լեռ

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։

Լճեր, ջրվեժներ

Հայաստանի լեգենդներն առանձնանում են իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ և բովանդակությամբ, և հանդիսանում են հայերի պատմության և կենցաղի անբաժան մասը: Հայ ժողովուրդը միշտ սիրել է լեռների, լճերի և տարբեր աշխարհագրական օբյեկտների անվան ծագումները կապել լեգենդների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանում հանդիպող գրեթե բոլոր աշխարհագրական օբյեկտներն ունեն իրենց անվան հետ կապված որևէ լեգենդ կամ առասպել: Այժմ կներկայացնենք Հայաստանի լճերի և ջրվեժների մասին լեգենդները:

Սևանա լիճ

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը. Երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):
Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Այղր լիճ

Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ: Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանը անհետացել է: Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է Այղր լճում: Շալակում է մի պարկ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ: Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Այղր լճում:

Սև լիճ 

Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եկել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի: Աստծո հրամանով ՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից: Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել և ցրիվ եկել չորս կողմը:

Վանա լիճ

Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները:  Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին:

Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում և երկնքից մոխիր է թափվում:

Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորւմ , որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա:

Շաքիի ջրվեժ

Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:

Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:

Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Ջերմուկի ջրվեժ

Ըստ լեգենդի ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում:

Ջերմուկի ջրվեժ

Ջերմուկի ջրվեժ

Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Թռչկանի ջրվեժ

Տեղի ժողովուրդն ասում է որ Չիչխան գետը հարուստ է իշխանով և լեգենդի համաձայն նրանք թռչում են ջրվեժի վրայով ավելի քան 20 մետր բարձրությունից: Այդ իսկ պատճառով էլ ջրվեժը կոչվել է Թռչկան, թռչել բառից:

 

 

 

 Աղբյուրը` Արամ Ղանալանյան «Ավանդապատումներ»

 

 

 


Оставьте комментарий