Չարենցը իր և ժամանակի առջև /EXISHE CHARENC


navzikeՆայադների՜ նման, նայադների՜ նման

Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,

Խոստանալով սիրո անհատնելի հմայք

Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ

Յուրաքանչյուր բացվող առավոտվա կամ իմ

Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,-

Անգամ մի դուռ է, երբ իմ դեմ բացում քամին

Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

«Նավզիկե» պոեմը (1936թ.)  Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, և  Իզաբելային: Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:

1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:

Պոեմը քնարական է, որտեղ բանաստեղծը  խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին:

Չարենցն իրեն պատկերացնում է տուն վերադարձող Ոդիսևսի կերպարանքով, բայց հանդիպումն իր Նավզիկեի հետ չի կայանում.

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած՝

Վայրկյաններիս վերջին երազի մեջ

Ինձ համբուրե իբրեւ իր Ուլիսին տենչած՝

Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն:

Տե՛ս այստեղ:


Оставьте комментарий