Ալբեր Քամյու / Albert Camus- «Առասպել Սիզիփոսի մասին»


Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին` լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։

Եթե Հոմերոսին հավատանք, Սիզիփոսը եղել է ամենախելացի ու ճարպիկ մահկանացուներից մեկը։ Իսկ ըստ մի այլ ավանդության, նա ապրել է գողությամբ։

Իմ կարծիքով այս տեսակետների մեջ հակասության չկա։ Պարզապես նրանցից ամեն մեկը ձգտում է յուրովի բացատրել, թե ինչու Սիզիփոսը դարձավ դժոխքի ամենադժբախտ սպասարկուն։ Նախ այդ նույն կարծիքները Սիզիփոսին համարյա աստվածացնում են։ Իբր նա գիտեր երկնքի գաղտնիքները։ Երբ Զևսը առևանգեց Ասոպոսի աղջկան` Էգինեին, դստեր անհետացումից ցնցված հայրը Սիզիփոսի մոտ փութաց վիշտը կիսելու։ Սիզիփոսը, որ նախօրոք գիտեր այդ դեպքի մասին, Ասոպոսին խոստացավ ասել աղջկա տեղը, այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի տաճարին։ Սիզիփոսը ջուրը նախընտրեց երկնային շանթերից, որի համար, հասկանալի է, ծաղրուծանակի ենթարկվեց դժոխքում։ Հոմերոսը մեզ պատմում է նան, որ մի անգամ Սիզիփոսը գերել էր մահը և շդթայել։ Հադեսը չկարողանալով հանդարժել իր իշխանության դատարկությունն ու անապատային լռությունը, խնդրել էր պատերազմի աստծուն օգնել իրեն։ Վերջինս դժվարությամբ մահը խլել էր Սիգիփոսի ձեոքերից։

Պատմում են նաև, որ երբ Սիզիփոսը ծեր էր ու մահամերձ, անխոհեմաբար ուզեց ստուգել կնոջ սերը։ Նա կնոջը հանձնարարեց` մահվանից հետո իր մարմինը շպրտել փողոց և թաղման ոչ մի ծես չկատարել: Հանդերձյալ կյանքում Սիզիփոսին բաժին ընկավ դժոխքը։ Եվ այնտեղ՝ կատաղած կնոջ կույր հնազանդությունից, որը ոտնահարել էր ամեն մարդկային զգացմունք, նա Հադեսից երկիր վերադառնալու թույլտվության խնդրեց, որպեսզի պարսավի կնոջը։

Սակայն, երբ նա նորից հայտնվեց այս աշխարհում, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությանն ու ծովը, չուզեց հավիտենական խավարի գիրկը վերադառնալ: Ոչ բազմաթիվ կանչերը, ոչ էլ նախազգուշացումներն ու սպառնալիքները. ոչինչ չօգնեց։ Երկար տարիներ նա ինքնամոռաց ապրում էր ծովափին, վայելելով ալիքների պոռթկումն ու հողի ժպիտը։ Աստվածները ստիպված էին գողանալ նրան։ Հերմեսը անհնազանդ Սիզիփոսին գտավ հովտում և զրկելով նրան վայելքներից, բռնի մտցրեց դժոխք: Այստեղ նրան սպասում էր ծանր քարը։

Հասկանալի է արդեն, որ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդ են հաստատում նրա թե՛ զվարճությունները, թե՛ տառապանքները։ Աստվածներին արհամարհելու, մահվան նկատմամբ ունեցած ատելության և կյանքի կրքոտ սիրո համար նա արժանացավ մի պատժի, որը նրան հավիտյանս զրկել է որևէ գործ ավարտելու հաճույքից։ Ահա թե որքան թանկ նստեցին նրա վրա այս աշխարհի վայելքները։ Մեզ ոչինչ չի հասել այն մասին, թե Սիզիփոսը դժոխքում ինչ էր անում։ Առասպելները ստեղծված են, որպեսզի մենք երևակայությամբ կարողանանք լրացնել նրանց։ Տվյալ դեպքում կարելի է պատկերացնել մի ճկված մարմին, որը ուժերի վերջին լարումով ձգտում է հողից կտրել հսկա ժայռաբեկորը և բարձրացնել այն բյուրն ի վեր, որով արդեն հարյուր անգամ բարձրացել է։ Դժվար չէ պատկերացնել Սիզիփոսի կծկված դեմքը, ցեխոտված այտը, ամբողջ ծանրությունն իր վրա պահող ուսը, քարը արգելակող ոտքն ու ձեռքերը, որոնք մարդկային ինքնավստահությամբ քարը ուզում են շարժել տեղից։ Այս երկար տառապանքը, որը կարելի է չափել միայն աներկինք տիեզերքով և անժամանակ ժամանակով, ի վերջո, պսակվում է հաջողությամբ. Սիզիփոսը մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է քարը մի ակնթարթում հովիտ գլորվամ, որտեղից նորից պետք է վեր բարձրացնել։ Նա իջնում է հովիտ։

Ահա այստեղ, վերադարձի ճանապարհին է, որ Սիզիփոսը հետաքրքրում է ինձ։ Այն դեմքը, որը ամեն վայրկյան քսվում էր քարին, արդեն ինքն էլ է քարացել։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ծանր, բայց հավասար քայլերով մոտենում իր տառապանքին, որից փրկության չունի:

Այս ճամփան, որը կարծես շունչ քաշելու համար է ստեղծված, որը ամեն անգամ կրկնվում է, ինչպես Սիզիփոսի տառապանքը, իրականում ինքնագիտակցության ուղի է։ Այն բոլոր պահերին, երբ Սիզիփոսը թողնում է գագաթը և աստիճանաբար իջնում աստվածների աշխարհը, վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա դառնամ է ավելի ուժեղ, քան իր ժայռը։ Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսը ամեն վայրկյան ոգևորեր նրան։ Ժամանակակից ֆրանսիացի բանվորը ողջ կյանքում կատարում է միևնույն հոգնեցուցիչ աշխատանքը, և այս ճակատագիրը պակաս աբսուրդ չէ։ Բայց այն ողբերգական է դաոնում միայն այն եզակի օրերին, երբ մենք մտածում ենք այդ մասին։ Սիզիփոսը` աստվածների բանվորը, չնայած ըմբոստ է և անզոր, հասկանում է իր ճակատագրի էությունը։ Այդ մասին է նա մտածում հովիտ իջնելիս։ Լավատեսությունը, որին ամեն րոպե ձգտում է իր տառապանքը, փշրվում է հաղթանակի ձեռքերով։ Սիզիփոսի ճակատագիրը այնպիսին է, որ կարելի է միայն արհամարհել։

Սակայն հովիտ իջնելիս Սիզիփոսը կարող է ոչ միայն տխրել, այլ մինչև անգամ ուրախանալ: Այս բաոը չափազանցության չէ։ Ես նորից պատկերացնում եմ դեպի իր ժայռը վերադարձող Սիզիփոսին և այն վիշտը, որ ապրում էր նա սկզբում։ Բայց երբ երկնային հիշողությունները աստիճանաբար զարթնում են, երբ երջանկության կարիքը դառնում է անխասափելի, թախիծն անգամ չքանում է մարդու հոգուց։ Դա արդեն քարի հաղթանակն է, դա հենց ինքը` քարն է։ Խոր հուսահատությունը շատ ծանր է ապրել: Այդպիսի պահերը մեզ համար դառնում են Բեթանիայի գիշերներ։ Բայց ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ։ Այդպես Էդիպը հաշտվեց իր ճակատագրի հետ, որովհետև չգիտեր, թե իրեն ինչ է սպասում։ Ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ նա հասկացավ իր ճակատագրի էությունը։ Բայց նույն պահին, չնայած նա կույր էր ու հուսահատ, գտավ իրեն աշխարհին կապող կապ, որը մի դեռատի աղջկա ճերմակ ձեռք էր։ Այդ ժամանակ նրա ուղեղում ծնվեց այս անչափ խոր նախադասությունը.

— Չնայած այսչափ փորձություններին, իմ առաջացած տարիքն ու հոգաս մեծությունը ինձ բերում են այն եզրակացության, որ աշխարհում ամեն բան լավ է։

Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ձևակերպում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ խելքը հասնում է ժամանակակից հերոսականությանը:

Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։

— Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն բան լավ է, – իմաստուն ձևով նկատում է Էդիպը։

Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որը իր հետ բերեց է անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք մարդիկ։

Ահա սա է Սիզիփոսի ամբողջ երջանկությունը։ Իր ճակատագիրը իրեն է պատկանում։ Իր գործը իր ժայռն է։ Իսկ աբսուրդ մարդը, երբ հրճվում է իր տառապանքով, բոլոր կուռքերը անզորությունից լռում են։ Հանկարծակի ստեղծված այս լռության մեջ սկսում են հնչել հարազատորեն մեղմ, հեքիաթային ձայներ։ Դրանք երկրի ձայներն են։ Անմեղ և գաղտնի կանչերը, ծանոթ դեմքերի հրավերները խիստ անհրաժեշտ են և ապահովում են մարդու հաղթանակը։ Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։ Դրա համար, երբ աբսուրդ մարդը հաշտվում է իրականության հետ, լցվում է անսպառ եռանդով։ Նա ունի միայն մի գերագույն ճակատագիր, որին հավատարիմ է, բայց որին արհամարհում է։ Մնացած բոյոր դեպքերում ինքն է իր տերը։ Այն անբացատրելի պահերին, երբ մարդը շրջվում է դեպի իր ապրած կյանքը, Սիզիփոսը ժայռին մոտենալով, հրճվում է այն անկապ գործողությունների հաջորդականությամբ, որը դառնում է իր ճակատագիրը, որ ինքն է ստեղծել, միավորել հիշողության հայացքի տակ և վավերացրել իր մահով։ Այսպիսով խիստ մարդկային համոզվածությամբ, այն կույրի նման, որը ուզում է տեսնել, բայց գիտի, որ գիշերը վերջ չունի, Սիզիփոսը միշտ քայլում է։ Նրա ժայռը գլորվում է դեռ։ Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ էլ, ի վերջո, իր բեռը գտնում է։ Բայց Սիզիփոսը մեզ սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածները ու ժայռեր է բարձրացնում։ Նա էլ է կարծում, որ ամեն բան լավ է։ Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ոչ դատարկ է, ոչ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։

Աղբյուրը՝   Սիզիփոսի առասպելը (Ալբեր Կամյու)

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s