Տերյանական ընթերցումներ


Նամակներ՝ տարբեր հասցեներով

…երկու կանայք, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելին՝ շարունակել լինել Տերյանի կյանքում…«Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուց»,-. այսպիսի նախադասությամբ սկիզբն100_2103 առանձնապես ընթերցանությունը շարունակելու ցանկություն դժվար թե առաջացնի: Բայց միշտ էլ գտնվում է մի բայց. վերջակետը փոխարինվում է բացահայտյալի քթից կախված բութով, և փոխվում է ամեն ինչ. «Սուսաննա Պախալովան առանց հարժեշտ տալու բաժանվեց ամուսնուց` Վահան Տերյանից»,- Ու հարցերը հերթի են կանգնում պատասխան ստանալու:

Տերյանը Մոսկվայում էր: Ուսանում էր: Հիշենք նախ  Լազարյան ճեմարանում (1899-ից) գիշերօթիկի կարգավիճակով, այսինքն հագնում էր «կազյոննի» շորեր ու կոշիկներ, դասի գալիս առանձնապես աչքի չընկնելով բացառիկ ընդունակություններով: Ինչպես ճեմարանական դասընկեր Պ. Մակինցյանն է հիշում, դա մի սովորական գիշերօթիկ սան էր, օտարներից խուսափող, անծանոթ մարդկանց մոտ քաշվող, հակված մենության մեջ որոճելու կյանքից ու գրքից ստացած տպավորությունները: Սովորական էր նրան տեսնել մենակ ճեմարանի երկար կորիդորներում կամ այգում, որտեղ…նա սուզվում էր իր կյանքի երազի մեջ: Կարելի է ասել, որ դա նյարդային նուրբ կազմի տեր մի տղա էր, ով, դարձյալ հիշենք, հետագայում (1906-ից) սկսում է մեծ լրջությամբ ու պրպտումով  ռուսաց լեզու և ռուս գրականություն ուսումնասիրել Մոսկվայի կայսերական համալսարանում` արդեն հաստատուն համոզմունքներով, գրականագիտական ձևավորվող ճաշակով ու նոր-նոր ծաղկող թախծաբույր պոեզիայով….Ճեմարան՝ մարդախույս, սուսուփուս, օտարի աչքից քաշվող սանը դարձել էր մարդամոտ, խոսկան, օտարի աչքից չքաշվող  հասարակական-քաղաքական գործիչ, որ ձեռքն ընկած թղթի վրա հանգավորված տողեր էր գծում` ճշմարիտ բանաստեղծի հավատամքով ու տաղանդով, ճանապարհ դնում հին սերերին և ճամփա փռում նորերի համար….նամակներ նոր հասցեներով, տաք սիրով ու նորելուկ խոստովանություններով, զմռսված տպավորություններով, տղամարդկային թրթռացող կարոտով….«Սիրելի~ս, երբ եք գալու Մոսկվա: Շուտ եկեք, ես Ձեզ անհամբեր սպասում եմ: Հենց գաք, մենք նույն օրը կհանդիպենք: Ինձ թվում է արդեն 100 տարի ձեզ չեմ տեսել: Համբուրում եմ…», «Սիրելի, սիրելի, Անտենկա, ես ձեզ այնպես եմ սիրում….» այս տողերը 1912 թվականի միևնույն հասցեին ուղղարկված (իսկ այս հասցեն արդեն վաղուց էր «զբաղված» Վահան Տերյանից ստացվող ծրարներով) նամակներից են: 1912 թվական: Իսկ սա նշանակում է, որ Տերյանն արդեն ամուսնացած էր՝ մեկ տարի և բնավ էլ ոչ նամակների հասցեատեր Անտենկայի հետ: Ուրեմն… Այո, միաժամանակ երկու կին՝  Անթառամ Միսկարյան՝  նույնն ինքը Անտենկա (Տերյանն այդպես էր սիրում անվանել նրան) և Սուսաննա Պախալովա՝ Տերյանի  օրինական կինը:  Եվ ինչպե՞ս է ստացվել, որ երկու կին, իմանալով մեկը մյուսի գոյության մասին, հանդուրժել են իրար, ավելին՝ շարունակել լինել Տերյանի կյանքում՝ ամեն մեկն իր  յուրօրինակ խորամանկության հնարքներով, ամեն մեկը սիրելու իր յուրօրինակ տարբերակով…Իսկ Տերյանի կյանքում Սուսաննայից առաջ էր Անթառամը՝ երկար հյուսքերով, անմեղ հմայքով: Ծանոթացել էին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում, ուր հասել էին, ոչ ավել ու ոչ էլ պակաս, նույն՝ 17 համարի տրամվայով: Ճանապարհին արդեն  իսկ հասցրել էին գգվել  հայացքները նրանց, ու ծանոթությունը շարունակություն էր գտել երկարատև նամակագրության, հնարավոր հանդիպումների մեջ, որոնք այդպես էլ չփոշոտվեցին ո՛չ տղայի, ո՛չ էլ աղջկա հիշողության դարակներում: Անգամ, երբ տղան կյանքը պաշտոնապես կապեց ուրիշի հետ… այդքան անսպասելի, հանկարծակի, միանգամից….

Սուսաննան (ծնունդով նորնախիջևանցի էր, գիմնազիան ավարտել էր Ստավրոպոլում) Վահանին ճանաչում էր 1908-ից:  Ամուսնացան  առաջնեկ ունենալու իրական սպասումով, բայց (դարձյալ այս «բայց»-ը) … ինչ իմանաս, գուցե± կանացի խորամանկություն: Գուցե£ Համենայն դեպս առաջնեկը ծնվեց միայն 5 տարի հետո և, ցավոք, կյանք չունեցավ. Սուսաննան  հիվանդ էր թոքախտով (ինչպես Տերյանը կասեր«բանաստեղծական հիվանդությամբ»: 1918-ին, երբ լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը՝ Լյասկան, Սուսաննան մեկնեց  Ստավրոպոլ՝ բարեկամների մոտ՝  ամուսնուն թողնելով Մոսկվայում:  Դրանից հետո մնացին միայն նամակներ՝ տխուր բովանդակությամբ ու տառապանքով (Լյասկան ևս դժբախտաբար այլևս չկար), գութով, բայց նաև թաքցրած անտարբերությամբ, սրտնեղությամբ…  պակասում էր շատ կարևոր մի բան: Ավելի ուշ, երբ ի վերջո Վահանին հաջողվեց համատեղել հասարակականն անձնականի հետ և հասնել Ստավրոպոլ՝  կնոջ ետևից, նրան այլևս այնտեղ չգտավ: Ու բաժանվեցին՝ առանց հրաժեշտ տալու, առանց տեսնվելու…

Անթառամ Միսկարյանը 30 տարեկանում ամուսնացավ Մորոզովի հետ, ունեցավ որդի, շարունակեց գրել Տերյանին… Եվ, ասացեք խնդրեմ,  ո՞ր կինը չէր ընկրկի Վահան Տերյանից (թեկուզև ամուսնացած) այդպիսի՜ նամակներ ստանալու,  նրան գրելու գայթակղության առաջ…. էլ ու՜ր մնաց վանդակեր իրական մեծության հանդեպ ունեցած իրական սերը…

Սուսաննա Պախալովան ամուսնացավ երկրորդ անգամ՝ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Այս ամուսինն էլ մահացավ, իսկ իր հարաբերությունները Օրջոնոգիձեի, հետո նաև Կիրովի հետ շարունակվեցին:

Վահան Տերյանի կյանքում հայտնվեց Անահիտ Շահիջանյանը, ամուսնացավ, դուստր ունեցավ՝ Նվարդ անունով….չմոռացավ Անտենկային…


Оставьте комментарий