«Կա՞ր, թե՞ չկար կամ հեքիաթապատում» նախագծային փաթեթ -1


IMG_1124

Նախագծային ճամբարի շրջանակներում  իրականացվեց «Հեքիաթապատում» նախագիծը,  որի համակարգողները իրենց կրտսեր բարեկամների համար  հեքիաթապատում-տոն էին կազմակերպել: Ո՞վ հեքիաթ չգիտի: Ու երևի հնարավոր չէ  գտնել մեկին, ով ոչ մի հեքիաթ չի կարդացել, չի լսել: Ամեն մեկն էլ գոնե մի հեքիաթ գիտի, լսել է: Ավագ դպրոցի սովորողները, ըստ հաստատված ժամանակացույցի, եղան Կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներում, պատմեցին, ցուցադրեցին պատրաստված ֆիլմերը, քննարկեցին, հորինեցին, խաղացին, սովորեցրին ու սովորեցին: Թե՛ Ավագ դպրոցի, թե՛ կրտսեր դպրոցների սովորողները  գրել են իրենց տպավորությունները նախագծի ընթացքի մասին:
Հիշում էինք մեր մայրերի պատմած հեքիաթները, ու կարծես տեղափոխվում մանկություն։ «Այնքան ուրախ եմ, որ իմ կատարած աշխատանքները դուր եկան փոքրիկներին,- գրում  Աննա Հովհաննիսյանը,- միայն «Սառցե թագուհին» չէ, մեր ընտանեկան նախագիծը շարունակելու ենք սիրով ու հաճույքով»:
«Սովորող-սովորեցնող» նախագիծը Արևմտյան դպրոցում ներկայացնում է Ինա Միրզոյանը:
Սառցե թագուհին  խորագրով իրենց ռադիոլուրն են ներկայացնում Արևելյան դպրոցից Հռիփսիմե Առաքելյանի սաները ու գրում են իրենց տպավորությունների մասին. Եվա Անթառանյան Կարապետ Գյուլնազարյան Գոռ Ղազարյան Դավիթ Մեհրաբյան Արթուր Աղաբեկյան    Ժորա Մուրադյան Հայկ Ներսեսյան  Արփի Հակոբյան   …..

Հյուսիսային դպրոցում Մարի Միքաելյանի սովորողները «Կարդում և խաղում են Թումանյան»  ,   իսկ Մարինե Մխիթարյանի առաջին դասարանցիները ներկայացնում են Ավագներն ու կրտսերները տեսանյութը:
Արևմտյան դպրոցից իրենց տպավորություններն են հաղորդում Արմինե Գյոնջյանի սովորողները՝ Մեր ավագ ընկերների հետ : Իսկ երգուսուցումն ու պարերգերը  իսկական տոնի վերածվեցին:
Հարավային դպրոց, Սաթենիկ Սիմոնյան — «Սովորող- սովորեցնող» նախագիծ
Հարավային դպրոց, Սեդա Խաչատրյան- «Մեր հյուրերը»

Արևմտյան դպրոց-երգուսուցում

 


Оставьте комментарий